Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԼԵՆԱ ՄԱՐԿԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.08.2021

Հայտատու` Խաչփարի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

1. ՀՀ Խաչփա համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Համայնքի ղեկավարի տեղակալի և համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից 2021 թվականի օգոստոսի 2-ին կազմվել է № 4 արձանագրությունը, որի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ Ելենա Մարկարյանի կողմից վարչական իրավախախտում կատարելու հիմքով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում՝ ձեռք բերված ապացույցներով, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Խաչփար համայնքի ղեկավարի կողմից 2021 թվականի օգոստոսի 2-ին կազմված № 4 արձանագրության և զեկուցագրի համաձայն՝ քաղաքացի Ելենա Մարկարյանի կողմից կատարվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 19-րդ փողոցի 1-ին փակուղի թիվ 2 հասցեում 03-050-0049-0013 ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասին կից համայնքային հողամասի զավթում, որի վրա առկա են կառույցներ, ցանկապատ և բազմամյա ծառեր:

2021 թվականի օգոստոսի 2-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա Խաչփարի համայնքապետարանում 2021 թվականի օգոստոսի 24-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով ծանուցվել և չէր ներկայացել Ելենա Մարկարյանը: Փոստային կտրոնը ետ է վերադարձել «բացակա» նշումով:

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե վարչական ակտի ապագա

հասցեատերը բացակայում է, և վարչական մարմինը, նախքան վարչական ակտ ընդունելը, անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը՝ վարույթին առընչվող որոշ կարևոր հանգամանքներ նրանից պարզելու համար.

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, 53-րդ և 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ.

1. Ելենա Զիլֆիգարի Մարկարյանի վերաբերյալ վարչական վարույթը կասեցնել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող

օրվանից:

3. «Վարչարարության և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

49-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերությամբ սահմանված կարգով՝ վարչական վարույթը

վերսկսվում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ,

քան կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման

մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Խաչփար

համայնքի ղեկավարը:

Հասցե` Արարատի մարզ, Խաչփար համայնք 7-րդ փ. , թիվ 6

Հեռ..` +374 (098) 777709

Էլ. փոստ`