Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՐՄԱՆ ԶՈՐԻԿԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.09.2021

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդված

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի բ) կետով և 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ի զեկուցագիրը՝ Ջրվեժ համայնքում հաշվառված, Արման Զորիկի Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող BMW 525 I մակնիշի 05AM515 պետհամարանիշի և BMW 520 I մակնիշի 20UO024 պետհամարանիշի փոխադրամիջոցների գույքահարկի չկատարված պարտավորությունների վերաբերյալ, այն է՝ ընդհանուրը 680 839 (վեց հարյուր ութսուն հազար ութ հարյուր երեսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 487 100 (չորս հարյուր ութսունյոթ հազար մեկ հարյուր) դրամ ապառք և 193 739 (մեկ հարյուր իննսուներեք հազար յոթ հարյուր երեսունինը) դրամ տույժ, որոշում եմ.

1. Արման Զորիկի Մաթևոսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2. Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2021 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 17։00-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Արման Զորիկի Մաթևոսյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

Հասցե` Կոտայքի մարզ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010-684929

Էլ. փոստ`