Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԱԶԳԵՆ ԱՐԱՐԱՏԻ ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.09.2021

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի բ) կետով և 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ի զեկուցագիրը՝ Ջրվեժ համայնքում հաշվառված, Վազգեն Արարատի Մովսեսյանին սեփականության իրավունքով պատկանող PORSCHE CAYENNE TURBO 4.5 մակնիշի 35 SG 716 պետհամարանիշի փոխադրամիջոցի՝ գույքահարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 826 881 (ութ հարյուր քսանվեց հազար ութ հարյուր ութսունմեկյ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 656 250 (վեց հարյուր հիսունվեց հազար երկու հարյուր հիսուն) դրամ ապառք, 170 631 (մեկ հարյուր յոթանասուն հազար վեց հարյուր երեսունմեկ) դրամ տույժ, որոշում եմ.

1. Վազգեն Արարատի Մովսեսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2. Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2021 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 17։15-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Վազգեն Արարատի Մովսեսյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

Հասցե` Կոտայքի մարզ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010-684929

Էլ. փոստ`