Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐՎԵԺ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ԴԱՇՏ ԹԻՎ 6/5 ՀԱՍՑԵԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԱՐԹՈՒՐ ԶԱՎԵՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.09.2021

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի բ) կետով և 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2021 թվականի օգոստոսի 27-ի զեկուցագիրը՝ Արթուր Զավենի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ դաշտ թիվ 6/5 հասցեում գտնվող շինության՝ Հարկային օրենսգրքով նախատեսված՝ անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 610 590 (վեց հարյուր տասը հազար հինգ հարյուր իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 551 273 (հինգ հարյուր հիսունմեկ հազար երկու հարյուր յոթանասուներեք) դրամ ապառք, 59 317 (հիսունինը հազար երեք հարյուր տասնյոթ) դրամ տույժ, որոշում եմ.

1. Արթուր Զավենի Խաչատրյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2. Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2021 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Արթուր Զավենի Խաչատրյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

Հասցե` Կոտայքի մարզ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010-684929

Էլ. փոստ`