«Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշում
22.09.2021
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ № 07/57-Վ վարչական տուգանք նշանակելու մասին «30» օգոստոսի 2021թ. ք.Մարտունի ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ Արտուշ Կառլենի Ղուկասյանս, քննության առնելով Շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների 2021 թվականի հուլիսի 27-ի արձանագրության հիմքով՝ Վարդան Սաշիկի Մկրտչյանի կողմից բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու փաստի առթիվ հարուցված վարչական վարույթի նյութերը, Պ Ա Ր Զ Ե Ց Ի Շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները 2021 թվականի հուլիսի 27-ին հայտնաբերել են, որ Արտանիշի մասնաճյուղի 1-ին պահաբաժնի 4-րդ քառակուսու տարածքից կատարվել է ավազի ապօրինի տեղահանում: Պարզվել է, որ այն կատարել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի բնակիչ Վարդան Սաշիկի Մկրտչյանը: Վերջինս չի հրաժարվել և զղջացել է կատարվածի համար: Վարդան Սաշիկի Մկրտչյանի կողմից ավազի ապօրինի դուրսբերման աշխատանքներ կատարելու հետևանքով բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու փաստի առթիվ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետական տեսուչ Մ. Դանիելյանի կողմից 2021 թվականի օգոստոսի 17-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ N07/67 արձանագրությունը, հարուցվել վարչական վարույթ: Վարդան Սաշիկի Մկրտչյանն իր գործողություններով խախտել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 17-րդ և 20-րդ հոդվածների պահանջները, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 94-րդ հոդվածով: Վարդան Սաշիկի Մկրտչյանը պատշաճ ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին, սակայն չի մասնակցել գործի քննությանը և չի միջնորդել այն հետաձգելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 94-րդ, 282-րդ և 242-րդ հոդվածներով` Ո Ր Ո Շ Ե Ց Ի 1. Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի բնակիչ Վարդան Սաշիկի Մկրտչյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով՝ 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդան Սաշիկի Մկրտչյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։ 3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով տեսչական մարմնի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումը սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից՝ 2 ամսվա ընթացքում։ 4. Որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում վերջինս չբողոքարկվելու դեպքում այն դառնում է անբողոքարկելի և ենթակա է հարկադիր կատարման: 5. Սույն որոշմամբ սահմանված տուգանքը վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ 900005024063 հաշվեհամարին և վճարման կտրոնը ներկայացնել Գեղարքունիքի տարածքային բաժին: ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ` Ա. Ղուկասյան |
Հասցե` Գեղարքունիք մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2
Հեռ..` 060 40 88 07
Էլ. փոստ`