Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 06.09.2021Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 1128՝ ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՉԱՆՅԱՆԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.09.2021

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 244/21 վարչական գործը՝ գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Սամվել Գևորգի Մաչանյանը /հասցե՝ ք. Երևան, Դավթաշեն 4 թղմ., 45/5 շենք, բն 19, ն/ք՝ __________/, հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 29.07.2021թ. տեղեկանքների հիման վրա, 2021 թվականի հուլիսի 29-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Սամվել Գևորգի Մաչանյանին ծանուցումն ուղարկվել է /հիմք 06.08.2021թ. թիվ 3579 ծանուցումը/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սամվել Գևորգի Մաչանյանին ծանուցումը և իրազեկումն ուղարկելուց հետո, չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն գույքահարկով հարկվող օյբեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության հարկային (տարածքային) տեսչության ՀՀ ԿԱ ԱԳԿՊ-ի աշխատակազմի ամփոփ ցուցակից և ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքների՝ էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերը հանդիսանում են Սամվել Գևորգի Մաչանյանի սեփականությունը և «Գույքահարկի մասին» ու «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով վերջինիս կողմից չի կատարվել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`
1) Ա. Մանուկյան թղմ. թիվ 45 հասցեում գտնվող անշարժ գույքի գույքահարկի /շինություն/ գծով 212 429 /երկու հարյուր տասներկու հազար չորս հարյուր քսանինը/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 171 996 /հարյուր յոթանասունմեկ հազար ինը հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ 2018-2020թթ. ապառքի գումար և 40 433 /քառասուն հազար չորս հարյուր երեսուներեք/ՀՀ դրամ 2018-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
2) Ա. Մանուկյան թղմ. թիվ 45 հասցեում գտնվող 0,0962 հա մակերեսով ոչ գյուղ. նշանակության հողատարածքի համար հողի հարկի գծով 13 937 /տասներեք հազար ինը հարյուր երեսունյոթ / ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 12 018 /տասներկու հազար տասնութ / ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքի գումար և 1 919 /հազար ինը հարյուր տասնինը/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
3) Զվարթնող ԳԿՏ հասցեում գտնվող 1հա մակերեսով գյուղ. նշանակության /խաղող, կադաստր. ծածկ. 04-002-0381-0003/ հողատարածքի համար հողի հարկի գծով 39 521 /երեսունինը հազար հինգ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 34 080 /երեսունչորս հազար ութսուն/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքի գումար և 5 441 /հինգ հազար չորս հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
4) Զվարթնող ԳԿՏ հասցեում գտնվող 1հա մակերեսով գյուղ. նշանակության /վարելահող ջրովի, կադաստր. ծածկ. 04-002-0383-0002/ հողատարածքի համար հողի հարկի գծով 29 592 /քսանինը հազար հինգ հարյուր իննսուներկու / ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 26 119 /քսանվեց հազար հարյուր տասնինը/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքի գումար և 3 473 /երեք հազար չորս հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
5) Վաղարշապատ ԳԿՏ հասցեում գտնվող 0,506հա մակերեսով գյուղ. նշանակության /վարելահող, կադաստր. ծածկ. 04-002-0385-0003/ հողատարածքի համար հողի հարկի գծով 6 988 /վեց հազար ինը հարյուր ութսունութ / ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 6 026 /վեց հազար քսանվեց/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքի գումար և 962 /ինը հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
6) Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,4067հա մակերեսով գյուղ. նշանակության /խաղող, կադաստր. ծածկ. 04-002-0384-0045/ հողատարածքի համար հողի հարկի գծով 314 /երեք հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 293 /երկու հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ 2020թ. ապառքի գումար և 21 /քսանմեկ/ ՀՀ դրամ 2020թ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
7) Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,5 հա մակերեսով գյուղ. նշանակության /խաղող, կադաստր. ծածկ. 04-002-0381-0002/ հողատարածքի համար հողի հարկի գծով 19 770 /տասնինը հազար յոթ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 17 040 /տասնյոթ հազար քառասուն/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքի գումար և 2 730 /երկու հազար յոթ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
8) Զվարթնող ԳԿՏ հասցեում գտնվող 0.5066հա մակերեսով գյուղ. նշանակության /խաղող, կադաստր. ծածկ. 04-002-0383-0005 / հողատարածքի համար հողի հարկի գծով 18 809 /տասնութ հազար ութ հարյուր ինը/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 16 293 /տասնվեց հազար երկու հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքի գումար և 2 516 /երկու հազար հինգ հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
9) Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,5 հա մակերեսով գյուղ. նշանակության /խաղող, կադաստր. ծածկ. 04-002-0426-0002/ հողատարածքի համար հողի հարկի գծով 19 760 /տասնինը հազար յոթ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 17 040 /տասնյոթ հազար քառասուն/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքի գումար և 2 720 /երկու հազար յոթ հարյուր քսան/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
10) Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,0847 հա մակերեսով գյուղ. նշանակության /խաղող, կադաստր. ծածկ. 04-002-0426-0006/ հողատարածքի համար հողի հարկի գծով 1 848 /հազար ութ հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 1 684 /հազար վեց հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքի գումար և 164 /հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
11) Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,5 հա մակերեսով գյուղ. նշանակության /վարելահող, կադաստր. ծածկ. 04-002-0426-0006/ հողատարածքի համար հողի հարկի գծով 7 749 /յոթ հազար յոթ հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 7 062 /յոթ հազար վաթսուներկու/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքի գումար և 687 /վեց հարյուր ութսունյոթ/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
12) Զվարթնող ԳԿՏ հասցեում գտնվող 0.5581հա մակերեսով գյուղ. նշանակության /խաղող, կադաստր. ծածկ. 04-002-0426-0007/ հողատարածքի համար հողի հարկի գծով 5 099 /հինգ հազար իննսունինը/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 4 755 /չորս հազար յոթ հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամ 2020թ. ապառքի գումար և 344 /երեք հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ 2020թ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
13) Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,5407 հա մակերեսով գյուղ. նշանակության /խաղող, կադաստր. ծածկ. 04-002-0385-0004/ հողատարածքի համար հողի հարկի գծով 4 974 /չորս հազար ինը հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 4 640 /չորս հազար վեց հարյուր քառասուն/ ՀՀ դրամ 2020թ. ապառքի գումար և 334 /երեք հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ 2020թ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
14) Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,4495 հա մակերեսով գյուղ. նշանակության /խաղող, կադաստր. ծածկ. 04-002-0384-0005/ հողատարածքի համար հողի հարկի գծով 4 171 /չորս հազար հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 3 890 /երեք հազար ութ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ 2020թ. ապառքի գումար և 281 /երկու հարյուր ութսունմեկ/ ՀՀ դրամ 2020թ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
15) Զվարթնող ԳԿՏ հասցեում գտնվող 0.2592հա մակերեսով գյուղ. նշանակության /վարելահող, կադաստր. ծածկ. 04-002-0385-0006/ հողատարածքի համար հողի հարկի գծով 7 191 /յոթ հազար հարյուր իննսունմեկ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 6 209 /վեց հազար երկու հարյուր ինը/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքի գումար և 982 /ինը հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
16) Զվարթնող ԳԿՏ հասցեում գտնվող 0.187 հա մակերեսով գյուղ. նշանակության /վարելահող, կադաստր. ծածկ. 04-002-0384-0007/ հողատարածքի համար հողի հարկի գծով 5 251 /հինգ հազար երկու հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 4 528 /չորս հազար հինգ հարյուր քսանութ/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքի գումար և 723 /յոթ հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
17) Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,5 հա մակերեսով գյուղ. նշանակության /խաղող, կադաստր. ծածկ. 04-002-0184-0003/ հողատարածքի համար հողի հարկի գծով 14 039 /տասնչորս հազար երեսունինը/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 12 106 /տասներկու հազար հարյուր վեց/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքի գումար և 1 933 /հազար ինը հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
18) Զվարթնող ԳԿՏ հասցեում գտնվող 0.68 հա մակերեսով գյուղ. նշանակության /վարելահող, կադաստր. ծածկ. 04-002-0426-0001/ հողատարածքի համար հողի հարկի գծով 19 085 /տասնինը հազար ութսունհինգ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 16 458 /տասնվեց հազար չորս հարյուր հիսունութ/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքի գումար և 2 627 /երկու հազար վեց հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
19) Զվարթնող ԳԿՏ հասցեում գտնվող 0.5 հա մակերեսով գյուղ. նշանակության /վարելահող, կադաստր. ծածկ. 04-002-0426-0003/ հողատարածքի համար հողի հարկի գծով 14 039 /տասնչորս հազար երեսունինը/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 12 106 /տասներկու հազար հարյուր վեց/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքի գումար և 1 933 /հազար ինը հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամ 2019-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
20) Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,96 հա մակերեսով գյուղ. նշանակության /վարելահող, կադաստր. ծածկ. 04-002-0428-0002/ հողատարածքի համար հողի հարկի գծով 7 835 /յոթ հազար ութ հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 7 308 /յոթ հազար երեք հարյուր ութց/ ՀՀ դրամ 2020թ. ապառքի գումար և 527 /հինգ հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ 2020թ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վերը նշված օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` գույքահարկ վճարողներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույք։
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սույն oրենքի իմաuտով գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը, շինությունները, փոխադրամիջոցները։
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում, տվյալ դեպքում Էջմիածին քաղաքային համայնքի բյուջե, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի` գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի` ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-4-րդ, 13-րդ և 17-րդ հոդվածներով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի Սամվել Գևորգի Մաչանյանից հօգուտ Էջմիածին համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 229 395 /երկու հարյուր քսանինը հազար երեք հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամ, որպես էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերի գույքահարկի և հողի հարկի պարտավորություն, որից անշարժ գույքի գույքահարկի /շինության/ գծով` 212 429 / երկու հարյուր տասներկու հազար չորս հարյուր քսանինը/ ՀՀ դրամ, ոչ գյուղ. նշանակության հողամասի հողի հարկի գծով` 13 937 /տասներեք հազար ինը հարյուր երեսունյոթ/ ՀՀ դրամ և գյուղատնտեսական նշանակության հողամասերի հողի հարկի գծով` 226 035 /երկու հարյուր քսանվեց հազար երեսունհինգ/ ՀՀ դրամ:
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Էջմիածնի համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`