Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշում

24.09.2021

Հայտատու` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված



ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ № 07/61-Վ
վարչական տուգանք նշանակելու մասին


«07» սեպտեմբերի 2021թ. ք. Մարտունի

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ Արտուշ Ղուկասյանս, քննության առնելով Գեղարքունիքի տարածքային բաժնի պետական տեսուչ-իրավախորհրդատու Լուիզա Զաքարյանի կողմից 2021 թվականի օգոստոսի 24-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ N07/72 արձանագրության հիմքով հարուցված վարչական վարույթի նյութերը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

2021 թվականի 2-րդ եռամսյակի բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ-հաշվետվությունների վերլուծության և ամփոփման արդյունքում պարզվել է, որ «ՍԵԿՏՈՐ ՔՎԱՆՏ» ՍՊ ընկերության(ՀՎՀՀ 04414418) տնօրեն Ռաֆիկ Խորենի Գրիգորյանը օրենքով սահմանված ժամկետներում չի ներկայացրել Ընկերության 2021 թվականի 2-րդ եռամսյակի բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկները:
Ռաֆիկ Խորենի Գրիգորյանը իր գործողություններով խախտել է Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգիրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1694-րդ հոդվածով:
Ռաֆիկ Խորենի Գրիգորյանը պատշաճ ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին, սակայն չի մասնակցել գործի քննությանը և չի միջնորդել այն հետաձգելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1694-րդ և 242-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. «ՍԵԿՏՈՐ ՔՎԱՆՏ» ՍՊ ընկերության տնօրեն Ռաֆիկ Խորենի Գրիգորյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50.000 (հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռաֆիկ Խորենի Գրիգորյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով տեսչական մարմնի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումը սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից՝ 2 ամսվա ընթացքում։
4. Որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում վերջինս չբողոքարկվելու դեպքում այն դառնում է անբողոքարկելի և ենթակա է հարկադիր կատարման:
5. Սույն որոշմամբ սահմանված տուգանքը վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ 900005024063 հաշվին և վճարման կտրոնը ներկայացնել Գեղարքունիքի տարածքային բաժին:

 


ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ`
Ա. Ղուկասյան


 

Հասցե` Գեղարքունիք մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` 060 40 88 07

Էլ. փոստ`