Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 25.09.2021Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 1191` ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 173 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԺՈՐԱ ՌԱՖԻԿԻ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺՈՐԱ ՌԱՖԻԿԻ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.09.2021

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 173 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԺՈՐԱ ՌԱՖԻԿԻ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺՈՐԱ ՌԱՖԻԿԻ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 56/21 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի 1-ին թաղամասի թիվ 173 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0920-0014/ 0,0472հա մակերեսով հողամասը ոչ նպատակային օգտագործելու և վարչական իրավախախտման համար տուգանք նշանակելու մասին, պարզեց որ
Ժորա Ռաֆիկի Մալխասյանը (գրանցման հասցե ՝ ք.Էջմիածին, Անդրանիկ 64 տուն, ծանուցման հասցե՝ ք. Էջմիածին Արամ Մանուկյան 1-ին թաղամաս, թիվ 173 տուն, անձանագիր՝ AM 0856559, տրված 31.08.2012թ-ին 057-ի կողմից), իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ ք.Էջմիածին Արամ Մանուկյան փողոցի 1-ին թաղ. թիվ 173 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0920-0014/ 0,0472հա մակերեսով հողամասը, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը, օգտագործել է ոչ նպատակային նշանակությամբ, հողամասում տեղադրելով և աշխատացնելով արտադրական հաստոցներ, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում՝ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 12.08.2021թ. թիվ 18 արձանագրության և զեկուցագրի հիման վրա 2021 թվականի օգոստոսի 12-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում, որի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված Ժորա Ռաֆիկի Մալխասյանը չի ներկայացնել, վերջինիս փոխարեն լսմանը լիազորագրով ներկայացել է Արթուր Ժորայի Մալխասյանը:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի 1-ին թաղամասի թիվ 173 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0920-0014/ 0,0472հա մակերեսով հողամասը ոչ նպատակային օգտագործման կապակցությամբ 12.08.2021թ. կազմված թիվ 18 արձանագրությունը ու տեղազննության ակտը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Հանձնաժողովի 30.08.2021թ. թիվ 56/21 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի 1-ին թաղամասի թիվ 173 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0920-0014/ 0,0472հա մակերեսով հողամասը ոչ նպատակային օգտագործման կապակցությամբ կատարված 23.09.2021թ. կրկնակի տեղազննության ակտը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի 1-ին թաղամասի թիվ 173 հասցեի բնակիչ Ժորա Ռաֆիկի Մալխասյանի կողմից բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0920-0014/ 0,0472հա մակերեսով հողամասն օգտագործվել է ոչ նպատակային նշանակությամբ /արտադրական նշանակության հաստոցի գործածում/:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2021 թվականի օգոստոսի 12-ին Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 օգոստոսի 30-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցումն ուղարկվել է Ժորա Ռաֆիկի Մալխասյանին:
Վերջինս <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն պատշաճ ծանուցված է եղել վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական լսմանը, Ժորա Ռաֆիկի Մալխասյանի փոխարեն վարչական վարույթի լսումներին լիազորագրով ներկայացել է Արթուր Ժորայի Մալխասյանը:
Լսման ժամանակ Արթուր Ժորայի Մալխասյանը հայտարարեց, որ պատրաստակամ է վերացնել իրավախախտման հետևանքները, ինչի համար, հաշվի առնելով հաստոցների տեղափոխման խնդիրները, խնդրեց տրամադրել երկու ամիս ժամանակ` նոր տարածք գտնելու և համապատասխան շինարարություն անելու համար, որտեղ և կտեղադրվի նշված արտադրական նշանակության հաստոցները:
Արթուր Ժորայի Մալխասյանին բացատրվեց, որ համաձայն <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի` վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, ուստի սույն գործով իրավախախտումը չվերացնելու դեպքում, վարչական վարույթին կտրվի համապատասխան ընթացք:
Հանձնաժողովի նախագահը նշեց նաև իրավախախտման վերացման և արտադրական հաստոցի տեղափոխման անհրաժեշտության կարևորությունը` ընդգծելով, որ մասնակցի կողմից նշած ժամկետը օրենքի ոչ մի կետով ամրագրված չէ:
23.09.2021թ-ին Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից կրկին կատարվել է Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի 1-ին թաղամասի թիվ 173 հասցեում գտնվող տարածքի ուսումնասիրություն և կազմվել է տեղազննության ակտ, որի արդյունքում պարզվել է, որ Ժորա Ռաֆիկի Մալխասյանին սեփականության իրավունքով պատկանող հողամսում շարունակվում է արտադրական հաստոցների շահագործումը, հաստոցի տեղափոխում այլ վայր չի իրականացվել, տարածքն ամբողջությամբ նախկին տեսքի չի բերվել, իսկ հաստոցի շահագործման աշխատանքների պատճառով առաջացած մեծ աղմուկի հետևանքով տեղանքի բնակչությունը ներկայացրել է բանավոր բողոք:
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել և ներկայացվել են համայնքի ղեկավարին:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:
<Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի հինգերորդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքի ղեկավարը համայնքի վարչական սահմաններում վերահսկողություն է իրականացնում`հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ.
Տվյալ պարագայում Ժորա Ռաֆիկի Մալխասյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի 1-ին թաղամասի թիվ 173 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0920-0014/ 0,0472հա մակերեսով հողամասն օգտագործվել է ոչ նպատակային նշանակությամբ /տարածքում շահագործել է արտադրական նշանակության հաստոց/:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը`առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, <<Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին>> ՀՀ օրենքով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Ժորա Ռաֆիկի Մալխասյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ 100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի 1-ին թաղամասի թիվ 173 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար:
2. Պարտավորեցնել Ժորա Ռաֆիկի Մալխասյանին դադարեցնել Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի 1-ին թաղամասի թիվ 173 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0920-0014/ 0,0472հա մակերեսով հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործումը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`