Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 25.09.2021Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 1189` ՄԵԼՔՈՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԱՃԵՄՅԱՆԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.09.2021

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՄԵԼՔՈՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԱՃԵՄՅԱՆԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 58/21 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց 0 շենքին կից (Համայնքապետարանի վարչական շենք) և Սբ.Մ.Մաշտոց 69 շենքի դիմաց (Անմար կրակի հուշահամալիրին կից) հասցեներում Մելքոն Խաչատուրի Աճեմյանի կողմից առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու հարցը, պարզեց որ
Մելքոն Խաչատուրի Աճեմյանը (հասցե՝ ք.Էջմիածին Լեոնիդ Ազգալդյան (Կոստանյան) 5 շենք 36 բն., ծնված` 13.02.1992թ., անձնագիր` -----------), Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց 0 շենքին կից (Համայնքապետարանի վարչական շենք) և Սբ.Մ.Մաշտոց 69 շենքի դիմաց (Անմար կրակի հուշահամալիրին կից) հասցեներում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված պահանջները, առանց թույլտվության իրականացրել է հանրային սննդի կազմակերպում և իրացում Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող մի շարք վայրերում, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 06.09.2021թ. թիվ ԱՍ-3 և թիվ ԹՄ-2 արձանագրությունների և 06.09.2021թ-ի զեկուցագրի հիման վրա 2021 թվականի սեպտեմբերի 6-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը՝ այսուհետ հանձնաժողով, հրավիրել և անցկացրել է լսում Մելքոն Խաչատուրի Աճեմյանի բացակայությամբ, ով նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված է եղել:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 06.09.2021թ. թիվ ԱՍ-3 և թիվ ԹՄ-2 արձանագրությունները, 06.09.2021թ-ի զեկուցագիրը և լուսանկարները:
• Հանձնաժողովի 23.09.2021թ. թիվ 58/21 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Մելքոն Խաչատուրի Աճեմյանը Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց 0 շենքին կից (Համայնքապետարանի վարչական շենք) և Սբ.Մ.Մաշտոց 69 շենքի դիմաց (Անմար կրակի հուշահամալիրին կից) հասցեներում առանց թույլտվության իրականացրել է հանրային սննդի կազմակերպում և իրացում:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2021 թվականի սեպտեմբերի 6-ին Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 թվականի սեպտեմբերի 23-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցումը ուղարկվել է Մելքոն Խաչատուրի Աճեմյանին։
Նշանակված վարչական վարույթի լսման ծանուցումը 10.06.2021թ-ին հրապարակվել է նաև ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում, ուստի Մելքոն Խաչատուրի Աճեմյանը համարվում է պատշաճ ծանուցված:
Մելքոն Խաչատուրի Աճեմյանը չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցվել է վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային սննդի ծառայությունը` սպառողների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիր է, նույն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` առևտրի և ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք` համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումը և իրացումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
Այսինքն` Մելքոն Խաչատուրի Աճեմյանը Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց 0 շենքին կից (Համայնքապետարանի վարչական շենք) և Սբ.Մ.Մաշտոց 69 շենքի դիմաց (Անմար կրակի հուշահամալիրին կից) հասցեներում առանց թույլտվության իրականացրել է հանրային սննդի կազմակերպում և իրացում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն՝ մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածոով, 16916-րդ հոդվածի 10-րդ մասով, 23-րդ, 32-րդ և 35-րդ հոդվածներով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 17-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Մելքոն Խաչատուրի Աճեմյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու համար, յորաքանչյուր վայրում թույլատրված, յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին՝ 70 000-ական ՀՀ դրամի չափոով, ընդհանուր 140 000 /հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:
2. Նախազգուշացնել Մելքոն Խաչատուրի Աճեմյանին, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`