Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 25.09.2021Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 1190` ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄԵԼՔՈՆ ԱՃԵՄՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻՆ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՕՐՎԱՆԻՑ ՀԵՏՈ` ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՈՒՅՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ, ԿՐԿԻՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.09.2021

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄԵԼՔՈՆ ԱՃԵՄՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻՆ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՕՐՎԱՆԻՑ ՀԵՏՈ` ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՈՒՅՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ, ԿՐԿԻՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 59/21 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի 20Ա հասցեում Մելքոն Աճեմյան Խաչատուրի անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու համար վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում նույն իրավախախտումը, կրկին կատարելու մասին, պարզեց որ
Մելքոն Աճեմյան Խաչատուրի անհատ ձեռնարկատերը (հասցե՝ ք.Էջմիածին Լեոնիդ Ազգալդյան (Կոստանյան) 5 շենք 36 բն., պետ.գրանցման համար՝ 99.1012535 / 2018-04-03 , ՀՎՀՀ 49614086), Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի 20Ա հասցեում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված պահանջները՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու համար վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն իրավախախտումը, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 08.09.2021թ. թիվ ՀԱ-3 արձանագրության և 08.09.2021թ-ի զեկուցագրի հիման վրա 2021 թվականի սեպտեմբերի 8-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը՝ այսուհետ հանձնաժողով, հրավիրել և անցկացրել է լսում Մելքոն Խաչատուրի Աճեմյանի բացակայությամբ, ով նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված է եղել:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 08.09.2021թ. թիվ ՀԱ-3 արձանագրությունը և 08.09.2021թ-ի զեկուցագիրը և լուսանկարը:
• Հանձնաժողովի 23.09.2021թ. թիվ 59/21 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Մելքոն Աճեմյան Խաչատուրի անհատ ձեռնարկատերը Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի 20Ա հասցեում առանց թույլտվության իրականացրել է հանրային սննդի կազմակերպում և իրացում, ինչի կապակցությամբ 2021 թվականի օգոստոսի 10-ին Էջմիածնի համայնքապետարանում հարուցվել էր վարչական վարույթ, որը ավարտվել էր Էջմիածին համայնքի ղեկավարի վարույթում քննված թիվ 52/21 վարչական գործով 30.08.2021թ. կայացված թիվ 992 որոշմամբ, որով Մելքոն Աճեմյան Խաչատուրի անհատ ձեռնարկատերը ենթարկվել էր վարչական պատասխանատվության և նշանակվել էր տույժ:
Չնայած Մելքոն Աճեմյան Խաչատուրի անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի 20Ա հասցեում առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու համար վարչական տույժի նշանակման, այն նշանակելու օրվանից հետո Մելքոն Աճեմյան Խաչատուրի անհատ ձեռնարկատերը մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն իրավախախտումը:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2021 թվականի սեպտեմբերի 8-ին Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 թվականի սեպտեմբերի 23-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցումը ուղարկվել է Մելքոն Աճեմյան Խաչատուրի անհատ ձեռնարկատիրոջը:
Նշանակված վարչական վարույթի լսման ծանուցումը 10.09.2021թ-ին հրապարակվել է նաև ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում, ուստի Մելքոն Աճեմյան Խաչատուրի անհատ ձեռնարկատերը համարվում է պատշաճ ծանուցված:
Մելքոն Աճեմյան Խաչատուրի անհատ ձեռնարկատերը չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցվել է վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային սննդի ծառայությունը` սպառողների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիր է, նույն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` առևտրի և ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք` համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումը և իրացումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի տասներորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Այսինքն` Մելքոն Աճեմյան Խաչատուրի անհատ ձեռնարկատերը Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի 20Ա հասցեում առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու համար վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն իրավախախտումը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածոով, 16916-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, 23-րդ և 32-րդ հոդվածներով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 17-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մելքոն Աճեմյան Խաչատուրի անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու համար վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում նույն իրավախախտումը կրկին կատարելու համար` 150 000 / հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`