Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 15.09.2021Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 205` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՏԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ԳԵՎՈՐԳ ՄԱՄԻԿՈԻ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.09.2021

Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի պահանջների

Եղեգիս համայնքի ղեկավարը, քննության առնելով վարչական գործը՝ Շատին բնակավայրի փողոց 1, թիվ 15 հասցեում գտնվող քաղաքացի Գևորգ Սմբատյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում առանց համապատասխան թույլտվության սեփականատիրոջ կողմից իրականացվող շինարարական աշխատանքներ կատարելու մասին, պարզեց, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի բնակիչ Գևորգ Մամիկոնի Սմբատյանը 2021թ. օգոստոս ամսվա սկզբներից Շատին բնակավայրում սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի վրա / կադաստրային ծածկագիրը՝ 10-035-0056-0006 / 5,8 x 7,6 մետր չափսերով առանց համապատասխան թույլտվության ինքնակամ իրականացրել է շինարարություն՝ կառուցելով ավտոլվացման կետ, ինչով խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթեր տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին>> 15-ը մարտի 2015 թվականի N 596-Ն որոշման պահանջները), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի կողմից 23.08.2021 թվականին կազմված արձանագրության, տեղազննության ակտի, տարածքի լուսանկարների հիման վրա 2021 թվականի օգոստոսի 24-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Եղեգիսի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում, Գևորգ Մամիկոնի Սմբատյանի բացակայությամբ, ով նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված են եղել:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից Շատին բնակավայրի փողոց 1, թիվ 15 հասցեում գտնվող քաղաքացի Գևորգ Սմբատյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում իր կողմից կատարված ինքնակամ շինության կապակցությամբ 23.08.2021 թվականին կազմված արձանագրությունը, տեղազննության ակտը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Հանձնաժողովի 13.09.2021թ. վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
• Սեփականության իրավունքի վկայական թիվ 02072021-10-0005:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը՝ հաստատված է համարվում հետևյալը.
Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի բնակիչ Գևորգ Մամիկոնի Սմբատյանը Շատին բնակավայրում սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի / կադաստրային ծածկագիրը՝10-035-0056-0006 / վրա 5,8 x 7,6 մետր չափսերով առանց համապատասխան թույլտվության ինքնակամ իրականացրել է շինարարություն /կառուցելով ավտոլվացման կետ/, ուստի կարող ենք հաստատված համարել, որ քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց։
Վերը նշված իրավախախտումը կասեցնելու նպատակով Եղեգիս համայնքի ղեկավարը ընդունել է 15.09.2021 թվականի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի բնակիչ Գեվորգ Մամիկոի Սմբատյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին» թիվ 205 որոշումը, որը հրապարակվել է azdarar.am պաշտոնական կայքում և ուղարկվել է Գեվորգ Մամիկոի Սմբատյանին փոստային առաքումով՝ պատվիրված ետ վերադարձի թերթիկով /ուստի վերջինս համարվում են պատշաճ ծանուցված/։
Այսպիսով գտնում եմ, որ ապացուցված կարելի է համարել այն փաստը, որ Գեվորգ Մամիկոնի Սմբատյանի կողմից կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված իրավախախտում և վերջինս սույն դեպքում հանդիսանում է իրավախախտման սուբյեկտ։
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն` վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին օրենսդրության հիմունքներին, նույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան։
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 6-րդ և 23-րդ հոդվածները սահմանում են քաղաքաշինության գործունեության սուբյեկտներնի շրջանակը, նրանց իրավունքներն ու պարտականությունները, շինարարության թույլտվության հասկացությունը, այն տվող անձանց շրջանակները:
Սույն գործով պարզ է դառնում, որ քաղաքաշինության գործունեության սուբյեկտը՝ Գևորգ Մամիկոնի Սմբատյանն է: Վերջինս կրում է ֆիզիկական անձի այն հատկանիշները, որը կարող է հանդես գալ որպես քաղաքաշինական գործունեության մասնակից, այսինքն անշարժ գույքը փոփոխելու իրավասուբյեկտությամբ օժտված օգտագործող (կառուցապատող, շինարարություն իրականացնող):
Տվյալ պարագայում Գևորգ Մամիկոնի Սմբատյանին պատկանող Շատին բնակավայրի փողոց 1, թիվ 15 հասցեում գտնվող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի /շինարարության թույլտվության/ իրականացրել է ապօրինի ինքնակամ կառույցի շինարարություն:
Ուստի վարչական վարույթով ապացուցված է համարվում այն փաստը, որ Գևորգ Մամիկոնի Սմբատյանը, որպես կառուցապատող Շատին բնակավայրի փողոց 1, թիվ 15 հասցեում գտնվող իր հողամասում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է ապօրինի շինության կառուցման շինարարական աշխատանքներ և հանդիսանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված իրավախախտման սուբյեկտ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասին 1-ին կետի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 26-րդ կետերի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի, 2191–րդ, 305-րդ հոդվածների պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Կառավարության <<Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին >> 15-ը մարտի 2015 թվականի N 596-Ն որոշման պահանջները խախտելու համար Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի բնակիչ Գևորգ Մամիկոնի Սմբատյանին ենթարկել վարչական պատասխանատվության` նշանակելով տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով:
2.Առաջարկել Գևորգ Սմբատյանին տուգանքը անձնական միջոցներից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում մուծել Եղեգիս համայնքի բյուջեի 900 355 113 060 հաշվեհամարին կամ վճարումը կատարել Եղեգիսի համայնքապետարանում՝ ֆինանսական բաժին:
3. Տուգանքը նշված ժամկետում չվճարելու դեպքում` այն գանձել օրենքով սահմանված կարգով:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում պատճենը Գևորգ Սմբատյանին հանձնելու հաջորդ օրվանից և կարող է գանգատարկվել դատական կարգով` երկու ամսվա ընթացքում:

Հասցե` բն. Շատին, փողոց 1, շենք 1

Հեռ..` +374077672034

Վեբ կայք` www.yeghegis.am

Էլ. փոստ`