Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(20)210478 Վարչական տույժ նշանակելու մասին Ռուբիկ Ռաֆիկի Ղազարյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 7-րդ մասի հատկանիշներով ենթարկել վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք՝ 50․000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով

30.09.2021

Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

Ես` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գեղամ Շախբազյանս, ուսումնասիրելով Ռուբիկ Ռաֆիկի Ղազարյանի նկատմամբ 2021 թվականի օգոստոսի 19-ին կազմված տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(20)210478 արձանագրությունը և վարչական վարույթի վերաբերյալ այլ նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի կողմից 19.08.2021 թվականին իրականացվել են վերահսկողական գործառույթներ ուղևորափոխադրման կազմակերպման գործընթացի նկատմամբ, որի արդյունքում 2021 թվականի օգոստոսի 19-ին կազմվել է տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(20)210478 արձանագրությունը Ռուբիկ Ռաֆիկի Ղազարյանի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ, այն է՝ Իռա Սարիբեկի Աբրահամյանին պատկանող «Մերսեդես–Բենց» մակնիշի 34OF116 հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցով Ռուբիկ Ռաֆիկի Ղազարյանը ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 7–րդ միկրոշրջանի 176 շենքի հարակից տարածքից ժամը 11։01–ին իրականացրել է տաքսամոտորային ուղևորափոխադրում առանց լիցենզիայի: Այսինքն՝ խախտել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումները (տաքսամոտորային փոխադրումները) կազմակերպվում են բնակչությանը կամ կազմակերպություններին ծառայություններ մատուցելու նպատակով: Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են կատարել տվյալ փոխադրումների և տեխնիկական վիճակի պահանջներին համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք` լիցենզիայի առկայության դեպքում: Ֆիզիկական անձինք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են իրականացնել անձամբ` մեկ ավտոմոբիլով: Հայաստանի Հանրապետության տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների կազմակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ առանց մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ։
Վերոնշյալ իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը նշանակվել է 2021թ. սեպտեմբերի 2-ին, ժամը 11:30-ին։ Առաքանու հանձման անհաջող փորձից հետո ծանուցագիրը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետ կայքում։ Պատշաճ ծանուցված լինելով գործի քննության տեղի և ժամանակի մասին (ՀՀ ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք, թիվ 936914)՝ Ռուբիկ Ռաֆիկի Ղազարյանը չի ներկայացել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը:
Վարչական վարույթի նյութերում առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (2021 թվականի օգոստոսի 19–ին կազմված տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(20)210478 արձանագրությունը, լուսանկարների պատճենները և այլ նյութեր):
Այսպիսով՝ վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է Ռուբիկ Ռաֆիկի Ղազարյանի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137․2-րդ հոդվածի 9-րդ մասով, 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
Ռուբիկ Ռաֆիկի Ղազարյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 7-րդ մասի հատկանիշներով ենթարկել վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք՝ 50․000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին։
Տուգանքի վճարման դեպքում խնդրվում է «նպատակը» դաշտում նշել որոշման համարը։

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`