Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Որոշում ԷՀ/564/1-2021/06 Վարչական տույժ նշանակելու մասին «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ ընկերության տնօրեն Արմեն Անուշավանի Գասպարյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

01.10.2021

Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԷՀ/564/1-2021/06
Վարչական տույժ նշանակելու մասին

ք. Երևան «23» օգոստոսի 2021թ․

Ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարող Արտյուշ Գրիգորյանս, ուսումնասիրելով «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ ընկերությունում (ՀՎՀՀ՝ 03302375, հասցե՝ ՀՀ ք. Երևան, Աշտարակի խճղ․, 2Ա շ․, այսուհետ նաև՝ Ընկերություն) իրականացված ստուգման արդյունքում 2021 թվականի հունիսի 01-ին կազմված թիվ ԷՀ/564/1-2021 ակտը և վարչական վարույթի նյութերը՝
ՊԱՐԶԵՑԻ՝
Տեսչական մարմնի ղեկավարի՝ 2021 թվականի մայիսի 06-ի թիվ ԷՀ/564-2021 հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության բաժանմունքի կողմից 2021 թվականի մարտի 17-19-ը իրականացվել է էներգետիկայի և էներգասպառման անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների պահպանման վերաբերյալ ստուգում Ընկերությունում, ինչի արդյունքում 2021 թվականի հունիսի 01-ին կազմվել է թիվ ԷՀ/564/1-2021 ակտը, որի համաձայն՝ էներգատեղակայանքը գործարկվել են առանց լիազոր մարմնի կողմից տրված գործարկման եզրակացության։
Այսինքն՝ խախտվել է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի պահանջը, ըստ որի՝ էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողները պարտավոր են չգործարկել էներգատեղակայանքը՝ մինչև տեսչական մարմնից գործարկման եզրակացություն ստանալը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 104-րդ հոդվածի համաձայն՝ նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքները գործող ցանցերին առանց Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի գործարկման եզրակացության միացնելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Տեսչական մարմնում 2021 թվականի հուլիսի 20-ին, ժամը 10։30-ին նշանակվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն, որի անցկացման տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված լինելով, Ընկերության տնօրեն Արմեն Անուշավանի Գասպարյանը, գործի քննությանը չի ներկայացել, գրավոր միջնորդություն չի ներկայացվել։
Վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (2021 թվականի հունիսի 01-ին կազմված թիվ ԷՀ/564-2021 ակտը և այլ նյութեր):
Վարչական վարույթի նյութերի, ապացույցների և փաստական հանգամանքների ուսումնասիրությունից պարզվել է, որ հիմնավորվել է Ընկերության տնօրեն Արմեն Անուշավանի Գասպարյանի կողմից թույլ տված վարչական իրավախախտման փաստը։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 104-րդ, 2321-րդ, 281-րդ հոդվածներով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝
ՈՐՈՇԵՑԻ՝
«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ ընկերության տնօրեն Արմեն Անուշավանի Գասպարյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`