Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.10.2021

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Քաղաքացի Արթուր Զավենի Խաչատրյանը` հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել Ջրվեժ համայնքի բյուջեի հանդեպ հարկերը վճարելու պարտավորությունը, ինչի կապակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 7-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով և 34-րդ հոդվածով Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել էր վարչական վարույթ` գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 7-ին տրված N 243686975632124029 տեղեկանքի՝ Արթուր Զավենի Խաչատրյանը Ջրվեժ համայնքի բյուջեի հանդեպ մարել է նախորդ տարիների հարկային պարտավորությունները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ.

1․Քաղաքացի Արթուր Զավենի Խաչատրյանի նկատմամբ 2021 թվականի սեպտեմբերի 7-ին հարուցված վարչական վարույթը կարճել:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջրվեժ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է աշխատակազմի քարտուղարը:
4.Որոշման մեկ օրինակը եռօրյա ժամկետում հանձնել Արթուր Զավենի Խաչատրյանին:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, Ջրվեժ համայնք, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան 76

Հեռ..` +374-10-684929

Էլ. փոստ`