Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.10.2021

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ջրվեժ համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Արմեն Բաբուրյանը, հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 7-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․

Համաձայն Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրված ելակետային տվյալների՝ հարկման օբյեկտ հանդիսացող, Ջրվեժ համայնք, Ջրվեժ գյուղում գտնվող անշարժ գույքը՝ կադաստրային ծածկագիրը՝ 07-057-0226-0028, հանդիսանում է քաղաքացի Արմեն Բաբուրյանի սեփականությունը։ Համայնքի բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկը 2016-2020 թվականների համար կազմում է 89 120 (ութսունինը հազար մեկ հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ, որը սահմանված ժամկետում չի վճարվել։ Քաղաքացի Արմեն Բաբուրյանի՝ նշված ժամանակահատվածի համար անշարժ գույքի հարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 31 321 (երեսունմեկ հազար երեք հարյուր քսանմեկ) դրամի չափով։

2021 թվականի սեպտեմբերի 7-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 թվականի սեպտեմբերի 28-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Արմեն Բաբուրյանը։ Վերջինս վարչական վարույթի լսումների չի ներկայացել։

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը․

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ։

Համաձայն Հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկը սեփականության իրավունքով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Իրավահարաբերությունների պահին գործող «Հարկային օրենսգրքի» 447-րդ հոդվածի համաձայն հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0.075 տոկոսի չափով։

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, Հարկային օրենսգրքի 224-րդ և 225-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-60-րդ հոդվածներով, որոշում եմ․

1․Քաղաքացի Արմեն Բաբուրյանից հօգուտ Ջրվեժ համայնքի բյուջեի գանձել 120 441 (մեկ հարյուր քսան հազար չորս հարյուր քառասունմեկ) դրամ, որպես վճարման ենթակա անշարժ գույքի հարկ, որից՝ 31 321 (երեսունմեկ հազար երեք հարյուր քսանմեկ) դրամը՝ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ։

2․Որոշումն օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում պատշաճ ձևով հանձնել Արմեն Բաբուրյանին։

3․ Որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։

4․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Վարչական դատավարության օրենսգրով սահմանված կարգով՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։

5․Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո։

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, Ջրվեժ համայնք, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան 76

Հեռ..` 010-68-49-29

Էլ. փոստ`