Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՐՏԵՄ ԱՎԱՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

15.10.2021

Հայտատու` Այնթապի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>>ՀՀ օրենք 59 հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 օգոստոսի 2021 թվականի N 434

ԱՐՏԵՄ ԱՎԱՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ì³ñã³Ï³Ý ³ÏïÝ ÁݹáõÝ»Éáõ ѳٳñ ÑÇÙù ѳݹÇë³óáÕ ÷³ëï»ñÁ

Քաղաքացի Արտեմ Ավայանը, հանդիսանալով հարկ վճարող սուբյեկտ, չի կատարել օրենքով սահմանված կարգով անշաժ գույքի՝ հողամասի գծով հարկային պարտավորությունները։ Հիմք ընդունելով Կադաստրի պետական կոմիտեի կողմից կայքում տեղադրված ամենամյա տվյալները, որի համաձայն՝ Արտեմ Ավայանին պատկանող անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորությունները մինչև 2021թ․՝ 27․04․2021թ․ դրությամբ, կազմում են 263,751 /երկու հարյուր վաթսուներեք հազար յոթ հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ՝ ՀՀ Արարատի մարզի Այնթապի համայնքապետարանի աշխատակազմի կողմից 15․07․2021թ․ հարուցվել է վարչական վարույթ՝ օրենքով սահմանված կարգն ապահովելու նպատակով։ Արտեմ Ավայանը վարչական վարույթի ներկայանալու մասին ծանուցումը պատշաճ կարգով ստացել է և չի ներկայացել Այնթապի համայնքապետարան՝ վարույթի լսումներին մասնակցելու նպատակով և մինչ օրս էլ չի կատարել իր հարկային պարտավորությունները։ Նախքան վարչական վարույթի մասին ծանուցելը, Արտեմ Ավայանը ծանուցագրի միջոցով տեղեկացել է նաև իր հարկային պարտավորությունների մասին, որի մասին կրկին պատշաճ կարգով ծանուցվել է։

ì³ñã³Ï³Ý ³Ïï ÁݹáõÝ»Éáõ ÑÇÙݳíáñáõÙÁ.

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի <<ա>> ենթակետով, 227-րդ հոդվածի 1-ին մասով, 231-րդ հոդվածի 1-ին մասով, 401-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով վարչական վարույթի քննարկման մասին 2021 թվականի հուլիսի 15-ի արձանագրությունը, ինչպես նաև ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված տվյալները, որի համաձայն՝ Արտեմ Ավայանին Այնթապ համայնքում սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի (կադաստրային ծածկագրերը՝ 0109-0035, 0109-0037) հարկի գծով պարտավորությունները մինչև 2021թ․՝ 27․04․2021թ․ դրությամբ կազմում են 243,526 /երկու հարյուր քառասուներեք հազար հինգ հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ, որից 175,835 /մեկ հարյուր յոթանասունհինգ հազար ութ հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամը ապառք, իսկ 67,691 /վաթսունյոթ հազար վեց հարյուր իննսունմեկ/ ՀՀ դրամը՝ օրենքով սահմանված կարգով չվճարելու արդյունքում առաջացած տույժ, և 14,603/տասնչորս հազար վեց հարյուր երեք/ ՀՀ դրամ, որից 14,603/տասնչորս հազար վեց հարյուր երեք/ ՀՀ դրամը՝ ապառք, իսկ 5622/հինգ հազար վեց հարյուր քսաներկու/ ՀՀ դրամը՝ օրենքով սահմանված կարգով չվճարելու արդյունքում առաջացած տույժ․ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արտեմ Ավայանը սահմանված ժամկետում չի կատարել անշարժ գույքի հարկի գծով իր պարտավորությունները՝

որոշում եմ․



ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

1.Քաղաքացի Արտեմ Ավայանից հօգուտ Այնթապ համայնքի բյուջե գանձել 263,751 /երկու հարյուր վաթսուներեք հազար յոթ հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ:

2․Արտեմ Ավայանը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը վճարել Այնթապի համայնքապետարանի /900435106506/ հաշվեհամարին կամ ցանկացած բանկ և վճարման անդորրագիրը ներկայացնել Այնթապի համայնքապետարան:

3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Այնթապ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտեմ Ավայանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` 6 փ 47 շ

Հեռ..` 0236-6-05-06

Վեբ կայք` ayntap.am

Էլ. փոստ`