Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(17)210347 Վարչական տույժ նշանակելու մասին «Ալ-Տրանս» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Սպարտակի Սարգսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1235-րդ հոդվածի 8-րդ մասի հատկանիշներով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 50․000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

30.11.2021

Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 9-ին իրականացվել են վերահսկողական գործառույթներ ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ, որի արդյունքում 2021 թվականի սեպտեմբերի 9-ին կազմվել է տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(17)210347 արձանագրությունը, համաձայն որի՝ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող «Ալ-Տրանս» ՍՊ ընկերության կողմից սպասարկվող գ․Մյասնիկյան-Արմավիր-Երևան թիվ 223 երթուղում շահագործվել է «գազել» մակնիշի 917AN61 սպիտակ հիմնագույնի հաշվառման համարանիշ ունեցող տրանսպորտային միջոց (06․09․2021թ․, վայրը՝ ք․ Վաղարշապատ, ժամը՝ 17։30)։
Այսինքն՝ «Ալ-Տրանս» ՍՊ ընկերությունը թույլ է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1235-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված իրավախախտումը, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։
15․09․2021թ․ Տսչական մարմնում տեղի է ունեցել վերոնշյալ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն, որին մասնակցել է Ընկերության տնօրեն Դավիթ Սպարտակի Սարգսյանը (նույնականացման քարտ՝ 004634481, տրվ․՝ 19․06․2014թ․, բնկ․՝ ՀՀ, ք․ Երևան, Նորաշեն թաղ․, 15 շ․, 26 բն․)։ Վերջինս իր գրավոր բացատրությամբ հայտնել է, որ վերը նշված տրանսպորտային միջոցը չնայած պատկանում է Ընկերությանը՝ սակայն թիվ 223 երթուղում չի շահագործվոմ, քանի որ տվյալ երթուղին սպասարկելու համար մրցույթով չի անցել, իսկ նշված օրը վարորդը կոլեկտիվ է տեղափոխել ք․Երևանից ք․ Վաղարշապատ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1235-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումներ (բացառությամբ միջպետականի) իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սպասարկվող երթուղում սպիտակ հիմնագույնի հաշվառման համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ վարչական վարույթի նյութերում առկա են (տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ 06․09․2021թ․ թիվ Տ(17)210347 արձանագրությունը, լուսանկարներ և այլ նյութեր)։
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է «Ալ-Տրանս» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Սպարտակի Սարգսյանի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

ՈՐՈՇԵՑԻ
«Ալ-Տրանս» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Սպարտակի Սարգսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1235-րդ հոդվածի 8-րդ մասի հատկանիշներով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 50․000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`