Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ո Ր Ո Շ ՈՒ Մ Տ(17)210346 Վարչական տույժ նշանակելու մասին «Երկու Ընկեր» ՍՊ ընկերությանը տնօրեն Դավիթ Սպարտակի Սարգսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

30.11.2021

Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 06-ին իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ, որի արդյունքում կազմվել է տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(17)210346 արձանագրությունը, համաձայն որի՝ «Երկու Ընկեր» ՍՊ ընկերությանը պատկանող՝ մրցույթով չընտրված MERCEDES BENC մակնիշի 553DD55 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցով վարորդ Ռոման Արկադիի Ավանեսյանը (վարորդական վկայական՝ RE 572563) իրականացրել է կանոնավոր ուղևորափոխադրում՝ ք․ Երևանից դեպի ք․ Վաղարշապատ (վայրը՝ ՀՀ, Արմավիրի մարզ ք․ Վաղարշապատ, ժամը՝ 17։10)։
Այսինքն՝ խախտվել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
2021 թվականի սեպտեմբերի 15-ին Տեսչական մարմնում տեղի է ունեցել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն, որին մասնակցել է Ընկերության տնօրեն Դավիթ Սպարտակի Սարգսյանը (նույնականացման քարտ՝ 004634481, տրվ․՝ 19․06․2014թ․, բնկ․՝ ք․ Երևան, Նազարբեկյան թաղ․, 15 շ․, 26 բն․)։ Վերջինս իր գրավոր բացատրությամբ հայտնել է, որ Ընկերությանը պատկանող նշված տրանսպորտային միջոցը մրցույթով անցել է միջպետական՝ Երևան-Թբիլիսի երթուղին սպասարկելու համար, տվյալ երթուղում դեղին պետհամարանիշների առկայության պահանջ չկա։ Տրանսպորտային միջոցը մշտապես գտնվում է վարորդի մոտ, որն էլ երբեմն այն շահագործում է անձնական նպատակների համար, բայց Երևան-Վաղարշապատ երթուղում այն չի շահագործվել։
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնում են միայն մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ), բացառությամբ այն դեպքերի, երբ ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնում է օպերատորը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1372-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթով չընտրված կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձանց կողմից կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Նույն օրենսգրքի 1372-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ։
Վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ առկա են վերը նշված իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (2021 թվականի եպտեմբերի 06-ին կազմված տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(17)210346 արձանագրությունը, լուսանկարների պատճենները, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արձանագրությունը):
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝


ՈՐՈՇԵՑԻ
«Երկու Ընկեր» ՍՊ ընկերությանը տնօրեն Դավիթ Սպարտակի Սարգսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`