Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 13.01.2022Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 24՝ ԼՈՒՍԻՆԵ ԳԱԳԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋՆ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.01.2022

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԼՈՒՍԻՆԵ ԳԱԳԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋՆ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 80/21 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Արարատյան փող. թիվ 39 հասցեում Լուսինե Գագիկի Գրիգորյան անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց թույլտվության ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելու վերաբերյալ, պարզեց, որ
Լուսինե Գագիկի Գրիգորյան անհատ ձեռնարկատիրոջ (հաշվառված՝ ք.Էջմիածին, Ալավերդյան 1փկղ. 7Ա, Պետ.գրանցման համար՝ 99.1127214 / 2020-05-20, ՀՎՀՀ 49709899) կողմից Էջմիածին քաղաքի Արարատյան փող. թիվ 39 հասցեում, առանց թույլտվության իրականացվել է ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառք, ինչը ի հայտ է բերում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ, որի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 27.12.2021 թվականին կազմված թիվ ԿՍ3 արձանագրության և 28.12.2021թ-ի զեկուցագրի հիման վրա 2021 թվականի դեկտեմբերի 28-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 1-ին մասի իրավախախտման հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ: Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմը, հրավիրել և անցկացրել է լսում Լուսինե Գագիկի Գրիգորյան անհատ ձեռնարկատիրոջ բացակայությամբ, ով պատշաճ ծանուցված է եղել:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 27.12.2021 թվականին կազմված թիվ ԿՍ3 արձանագրությունը և 28.12.2021թ-ի զեկուցագիրը:
• 11.01.2022թ. թիվ 80/21 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Լուսինե Գագիկի Գրիգորյան անհատ ձեռնարկատերն Էջմիածին քաղաքի Արարատյան փող. թիվ 39 հասցեում առանց թույլտվության իրականացնել է ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառք։
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2021 թվականի դեկտեմբերի 28-ին Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022 թվականի հունվարի 11-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցում է ուղարկվել Լուսինե Գագիկի Գրիգորյան անհատ ձեռնարկատիրոջը, ինչպես նաև հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում, ուստի Լուսինե Գագիկի Գրիգորյան անհատ ձեռնարկատերը համարվում է պատշաճ ծանուցված:
Լուսինե Գագիկի Գրիգորյան անհատ ձեռնարկատերը, չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց թույլտվության ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելը, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով։
Այսինքն` Լուսինե Գագիկի Գրիգորյան անհատ ձեռնարկատերն Էջմիածին քաղաքի Արարատյան փող. թիվ 39 հասցեում առանց թույլտվության իրականացրել է ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 1-ին մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Լուսինե Գագիկի Գրիգորյան անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց թույլտվության ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելու համար 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`