Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արման Զարեհի Բաղումյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին

18.02.2022

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով և և 31-րդ հոդված, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված

Արման Զարեհի Բաղումյանին
ք.Էջմիածին, Չարենց թաղամաս, 11 շենք, 40 բն.

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Վաղարշապատի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով հարուցվել է վարչական վարույթ` ք. Էջմիածին, Չարենց փող., 11 շենք, 40 հասցեի բնակիչ Արման Զարեհի Բաղումյանի կողմից <<Վարչական իրավախախտումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտման կապակցությամբ:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2022 թվականի փետրվարի 25-ին, ժամը` 10:30-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Վաղարշապատի համայնքապետարան /հասցե, ք.Էջմիածին Մաշտոց 0, 4-րդ հարկ/:
Որպես Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Չարենց 2-րդ թաղամասի թիվ 6 հասցեում գտնվողի բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ոչ նպատակային օգտագործող անձ, Դուք հրավիրվում եք վերը նշված վարչական նիստին բացատրություններ և/կամ միջնորդություններ ներկայացնելու համար:
Միևնույն ժամանակ առաջարկվում է 7-օրյա ժամկետում վերացնել իրավախախտման հետևանքները` դադարեցնելով հողամասի ոչ նպատակային օգտագործումը:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Հարգանքով՝

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`