Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 06․09․2021-ի «Վարդան Մուսաելյանին գույքահարկի գումարի պահանջ ներկայացնելու մասին» N503-Ա որոշում

23.02.2022

Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչաչաչության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Վարդան Մուսաելյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2021 թվականի օգոստոսի 18-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտը ընդունելու հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսական,հաշվապահական հաշվառման,եկամուտների գանձման և հավաքագրման բաժնի կողմից տրված և իրավահարաբերության պահին գործող « Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող ՀՀ Ոստիկանության ՃՈ կողմից տրամադրված փոխադրամիջոցների հաշվառման և գնահատման տվյալների՝ քննարկվող շարժական գույքը Տաշիր համայնք,Սարատովկա բնակավայրում հաշվառված GAZ 24 մակնիշի, 34QR078 հերթական համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է քաղաքացի Վարդան Մուսաելյանի սեփականությունը,որը իրավահարաբերության պահին գործող « Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Նշված գույքի համար 2015-2020 թվականներն ընկած ժամանակահատվածի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 65․622(վաթսունհինգ հազար վեց հարյուր քսաներկու ) ՀՀ դրամ, ինչը 2015-2020 թվականներն ընկած ժամանակահատվածումչի վճարվել:
Քաղաքացի Վարդան Մուսաելյանի կողմից նշված ժամանակահատվածի համար գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 17․455 (տասնյոթ հազար չորս հարյուր հիսունհինգ) ՀՀ դրամի չափով:
2021 թվականի օգոստոսի 18-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 թվականի սեպտեմբերի 06-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Վարդան Մուսաելյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 28.08.2021) :
Վարդան Մուսաելյանը չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի՝ գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի երրորդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ, գույքահարկի գումարը վճարվում է համայնքի վարչական տարածքում հաշվառված փոխադրամիջոցների համար հարկվող օբյեկտի հաշվառման վայրի համայնքի բյուջե:
Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0.04 տոկոսի չափով:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի
38-րդ հոդվածի ՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը:
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ,ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ,447-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Քաղաքացի Վարդան Մուսաելյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջե գանձել 65․622(վաթսունհինգ հազար վեց հարյուր քսաներկու ) ՀՀ դրամ՝ որպես մինչև 2015-2020 թվականներին Տաշիր համայնք,Սարատովկա բնակավայրում հաշվառված GAZ 24 մակնիշի, 34QR078 հերթական համարանիշի փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի գումար,որից 48․167 (քառասունութ հազար հարյուր վաթսունյոթ ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 17․455 (տասնյոթ հազար չորս հարյուր հիսունհինգ) ՀՀ դրամ՝ որպես պարտականությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:
5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված կարգով իրազեկման հաջորդ օրվանից:
6․ Գույքահարկը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275099019 հաշվարկային հաշվին։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Է. ԱՐՇԱԿՅԱՆ


2021թ. սեպտեմբերի 06
ք.Տաշիր

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`