Միքայել Մանուկյան Արայի Ա/Ձ -ին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին
10.03.2022
Ա/Ձ Միքայել Մանուկյան Արայի
Հասցե՝ ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց փողոց, 8բ շենք 14 բն.
Պետ.գրանցման համար՝ 99.943221 / 2017-01-26
ՀՎՀՀ 86427242
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացնող մարմինը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ` Ձեր կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների խախտման կապակցությամբ:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2022 թվականի մարտի 18-ին, ժամը` 10:40-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Վաղարշապատի համայնքապետարան /հասցե, ք.Էջմիածին Սբ.Մ.Մաշտոց 0, 4-րդ հարկ/:
Վաղարշապատ համայնքի տարածքում առանց համապատասխան թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելու համար, Դուք հրավիրվում եք վերը նշված վարչական նիստին բացատրություններ և/կամ միջնորդություններ ներկայացնելու համար:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Հարգանքով՝
Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0
Հեռ..` (0231)5-36-63 (650)
Վեբ կայք` http://ejmiatsin.am/
Էլ. փոստ`