ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 14.03.2022Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 332՝ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԵՎ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԵՐԻ ՎԱՃԱՌՔ ՈՒ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏԸ ԺԱՄԸ 24:00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՋԻ ԲԻ ԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
29.03.2022
ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԵՎ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԵՐԻ ՎԱՃԱՌՔ ՈՒ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏԸ ԺԱՄԸ 24:00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՋԻ ԲԻ ԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 03/22 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 32 հասցեում «ՋԻ ԲԻ ԱՐ» սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից առանց համապատասխան թույլտվության հեղուկացված նավթային գազերի և սեղմված բնական գազերի վաճառք ու առևտրի օբյեկտը ժամը 24:00-ից հետո աշխատեցնելու վերաբերյալ, պարզեց, որ
«ՋԻ ԲԻ ԱՐ» սահմանափակ պատասխանատվության ընկերության (հաշվառված՝ Երևանյան խճուղի 26, ծանուցման հասցե ք.Էջմիածին, Մանուշյան 32, պետ.գրանցման համար 99.110.1115797 / 2020-02-13 ՀՎՀՀ 04434159) կողմից ք. Էջմիածին, Մանուշյան փողոցի թիվ 32 հասցեում կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 14.02.2022թ. կազմված թիվ Ն.Պ.3 արձանագրության հիման վրա 2022 թվականի փետրվարի 14-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմը, հրավիրել և անցկացրել է լսում «ՋԻ ԲԻ ԱՐ» սահմանափակ պատասխանատվության ընկերության բացակայությամբ, ով պատշաճ ծանուցված է եղել:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Վաղարշապատի համայնքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 14.02.2022թ. կազմված թիվ Ն.Պ.3 արձանագրությունը:
• Azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հրապարակված վարչական վարույթի վերաբերյալ ծանուցում:
• Հանձնաժողովի 25.02.2022թ. թիվ 03/22 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
«ՋԻ ԲԻ ԱՐ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 32 հասցեում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է հեղուկացված նավթային գազերի և սեղմված բնական գազերի վաճառք ու աշխատացրել է առևտրի օբյեկտը ժամը 24:00-ից հետո:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2022 թվականի փետրվարի 25-ին Վաղարշապատի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցում է ուղարկվել «ՋԻ ԲԻ ԱՐ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը, ինչպես նաև հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում, ուստի «ՋԻ ԲԻ ԱՐ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը համարվում է պատշաճ ծանուցված:
«ՋԻ ԲԻ ԱՐ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը, չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմերը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առևտրի և հանրային սննդի օբյեկտները, զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, խաղատները և բաղնիքները (սաունաները) առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատեցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառք իրականացնելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 9-րդ մասը տալիս է հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետի հասկացությունը, մասնավորապես` օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված վայրերում քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտակա (ստացիոնար) կայան, նույն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` առևտրի և ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 4.1-րդ և 4.2-րդ կետերի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրքերի հետևյալ տեսակները՝
համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար.
համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար.
համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրքերի հետևյալ տեսակները՝
համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն՝ մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:
Այսինքն` «ՋԻ ԲԻ ԱՐ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 32 հասցեում առանց համապատասխան թույլտվության աշխատացրել է առևտրի օբյեկտը 24:00-ից հետո և իրականացրել է հեղուկացված նավթային գազերի և սեղմված բնական գազերի վաճառք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, 23-րդ, 32-րդ և 35-րդ հոդվածներով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 17-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 4.1-րդ և 4.2-րդ կետերով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «ՋԻ ԲԻ ԱՐ» սահմանափակ պատասխանատվության ընկերության նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց թույլտվության ժամը 24:00-ից հետո առևտրի օբյեկտ աշխատացնելու համար՝ 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով և առանց թույլտվության հ հեղուկացված նավթային գազերի և սեղմված բնական գազերի վաճառք իրականացնելու համար՝ 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով, ընդհանուր` 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
2. Նախազգուշացնել «ՋԻ ԲԻ ԱՐ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:
Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0
Հեռ..` (0231)5-36-63 (650)
Վեբ կայք` http://ejmiatsin.am/
Էլ. փոստ`