Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 22․04․2022-ի «Սարգիս Հակոբյանին,Սիրանուշ Հակոբյանին և Սերգեյ Հակոբյանին հողի հարկի գումարի պահանջ ներկայացնելու մասին» N 299-Ա որոշում

11.05.2022

Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչաչաչության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

Քաղաքացիներ Սարգիս Հակոբյանը, Սիրանուշ Հակոբյանը և Սերգեյ Հակոբյանը հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության պահին գործող « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չեն կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2022 թվականի ապրիլի 06-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսական, հաշվապահական հաշվառման,եկամուտների հավաքագրման և գանձման բաժնի կողմից տրված տվյալների՝ Տաշիր համայնքի Մեդովկա բնակավայրի վարչական սահմաններում տարբեր չափսերի, տարբեր կարգի և նշանակության 2․24 հա ընդհանուր մակերեսով հողամասերը հանդիսանում են քաղաքացիներ Սարգիս Հակոբյանի, Սիրանուշ Հակոբյանի և Սերգեեյ Հակոբյանի սեփականությունը,որոնք իրավահարաբերության պահին գործող «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով համարվում են հարկվող օբյեկտ: Հողամասերի համար 2008-2020 թվականների համար վճարման ենթակա հարկը կազմում է 122․602 (հարյուր քսաներկու հազար վեց հարյուր երկու) ՀՀ դրամ,որից 54․810 (հիսունչորս հազար ութ հարյուր տասը ) ՀՀ դրամ՝ որպես ապառք,67․792 (վաթսունյոթ հազար յոթ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ՝ որպես տույժ։ 2022 թվականի ապրիլի 06-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022 թվականի ապրիլի 22-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չեն ներկայացել քաղաքացիներ Սարգիս Հակոբյանը, Սիրանուշ հակոբյանը և Սերգեյ Հակոբյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 18․04․2022) : (Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացիներ Սարգիս Հակոբյանի, Սիրանուշ Հակոբյանի և Սերգեյ Հակոբյանի բացակայությամբ): 3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1․Քաղաքացիներ Սարգիս Հակոբյանից, Սիրանուշ Հակոբյանից և Սերգեյ Հակոբյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջե գանձել 122․602 (հարյուր քսաներկու հազար վեց հարյուր երկու) ՀՀ դրամ,որից 54․810 (հիսունչորս հազար ութ հարյուր տասը ) ՀՀ դրամ՝ որպես ապառք,67․792 (վաթսունյոթ հազար յոթ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ՝ որպես տույժ։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանմասին օրենքով սահմանված կարգով իրազեկման հաջորդ օրվանից:

6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275088061 հաշվեհամարին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`