ՀՀ Արմավիրի մարզ Վաղարշապատ համայնքի ղեկավարի 13.06.2022թ. որոշում թիվ 986Ա՝ Հերիքնազ Մամիկոնի Մալխասյանից հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին
28.06.2022
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վաղարշապատ համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ ¬¬¬04/22 վարչական գործը՝ հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Հերիքնազ Մամիկոնի Մալխասյանը /հասցե՝ ք.Էջմիածին, Սբ․, Մ․Մաշտոց փող․, թիվ 16 շենք, 40 բն․,անձնագիր`-________________/, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքի և ծանուցման հիման վրա, 2022 թվականի մայիսի 11-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Հերիքնազ Մամիկոնի Մալխասյանին ծանուցումն ուղարկվել է /հիմք 11.05.2022թ. թիվ 2171/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հերիքնազ Մամիկոնի Մալխասյանին ծանուցումը և իրազեկումը ուղարկվելուց հետո, վերջինիս կողմից չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքի Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողամասը հանդիսանում է Հերիքնազ Մամիկոնի Մալխասյանի սեփականությունը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վերջինիս կողմից չի կատարվել հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է նշված հասցեում գտնվող 0,81 հա մակերեսով գյուղ. նշանակության/վարելահող ջրովի/հողատարածքի համար հողի հարկի գծով 146 477 /հարյուր քառասունվեց հազար չորս հարյուր յոթանասունյոթ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 103 080 /հարյուր երեք հազար ութսուն/ ՀՀ դրամ 2014-2020թ. ապառքի գումար և 43 397/քառասուներեք հազար երեք հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի` ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Հերիքնազ Մամիկոնի Մալխասյանից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր 146 477 /հարյուր քառասունվեց հազար չորս հարյուր յոթանասունյոթ/ ՀՀ դրամ, որպես Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող գտնվող 0,81 հա մակերեսով գյուղ. նշանակության /վարելահող ջրովի/ հողատարածքի համար հողի հարկի պարտավորություն, որից 103 080 /հարյուր երեք հազար ութսուն/ ՀՀ դրամ 2014-2020թ. ապառքի գումար և 43 397/քառասուներեք հազար երեք հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Վաղարշապատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:
Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0
Հեռ..` (0231)5-36-63 (650)
Վեբ կայք` http://ejmiatsin.am/
Էլ. փոստ`