ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
01.07.2022
2022 թվականաի մայիսի 19-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում գտնվող Արարատ Սավթալյանի անվամբ գրանցված անշարժ գույքի հողի հարկի գումարը կազմում է՝ 440333 /չորս հարյուր քառասուն հազար երեք հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամ, որից հողի հարկի ապառք՝ 274692 /երկու հարյուր յոթանասունչորս հազար վեց հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամ, հողի հարկի տույժ՝ 165641 /հարյուր վաթսունհինգ հազար վեց հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հողվածի 3-րդ պարբերության «ա» ենթակետով, ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման: