Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 1. «Վարչական տույժ նշանակելու մասին» N07/42-Վ որոշում

12.08.2022

Հայտատու` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին
Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 07/42-Վ

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«18» Հուլիսի  2022 թ.                                                                        ք.  Մարտունի

 

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ Արտուշ Ղուկասյանս քննելով «Արսեն 96» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Ռաֆիկի Քոչարյանի  վերաբերյալ հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նյութերը՝

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Տեսչական մարմնի ղեկավարի 2022 թվականի հունիսի «6»-ի թիվ 104-Ա հանձնարարագրի հիման վրա վերստուգում է իրականացվել Ընկերությունում (ՀՎՀՀ 08605004), ինչի արդյունքում 2022 թվականի հունիսի «29»-ին կազմվել է թիվ 07/07 ստուգման ակտը։

Ստուգմամբ հայտնաբերված իրավախախտումների կապակցությամբ 2022 թվականի հունիսի «29»-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 07/43 արձանագրությունը, ինչի համաձայն`  «Արսեն96» ՍՊ ընկերության կողմից չի կատարվել Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Է. Գևորգյանի կողմից 2020 թվականի օգոստոսի 14-ի ստուգման շրջանակներում տրված թիվ 2 հանձնարարականի պահանջը, այն է՝ սահմանված կարգով նախապատրաստել փաստաթղթերի փաթեթ և դիմել ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար:

Ընկերության կողմից առանց ջրի օգտագործման համապատասխան թույլտվության ջրառ է իրականացվել, որի հետևանքով խախտվել է Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Է. Գևորգյանի կողմից տրված «խախտումները վերացնելու մասին» թիվ 2 հանձնարարականի պահանջը.  ինչի համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 87-րդ հոդվածով:

Ընկերության տնօրեն Արսեն Քոչարյանը պատշաճ ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել, գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություններ և առարկություններ չեն ներկայացվել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 87-րդ, 242-րդ, 281-րդ և 282-րդ հոդվածներով.

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1.    Ընկերության տնօրեն Արսեն Ռաֆիկի Քոչարյանի /ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան Գրիբոյեդովի 216/ նկատմամբ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 87-րդ հոդվածով կատարած իրավախախտման համար նշանակել տուգանք՝ 100.000 հազար ( մեկ հարյուր հազար ) ՀՀ դրամի չափով։

/վճարումը՝ 900005024063 հաշվեհամարին/

2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արսեն Ռաֆիկի Քոչարյանին հանձնելու (հանձնված համարվելու) օրվան հաջորդող օրը, կարող է գանգատարկվել /բողոքարկվել/ վարչական կարգով տեսչական մարմնի ղեկավարին՝ ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։

3.    Որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում չբողոքարկելու դեպքում այն դառնում է անբողոքարկելի և ենթակա է հարկադիր կատարման։

 

   Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ՝                                  Ա. Ղուկասյան

Հասցե` 1. «Վարչական տույժ նշանակելու մասին» N07/42-Վ որոշում

Հեռ..` 060 40 88 07

Էլ. փոստ`