Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Վարչական տույժ նշանակելու մասին» N07/43-Վ որոշում

12.08.2022

Հայտատու` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին
Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 07/43

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«18» Հուլիսի  2022 թ.                                                                        ք.  Մարտունի

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ Արտուշ Ղուկասյանս, քննության առնելով Գեղարքունիքի տարածքային բաժնի գլխավոր պետական տեսուչ Արայիկ Խաչատրյանի և գլխավոր պետական տեսուչի պաշտոնակատար Էդգար Գևորգյանի կողմից 2022 թվականի հուլիսի 4-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ N07/47 արձանագրության հիմքով հարուցված վարչական վարույթի նյութերը,

                                                                                                 

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

 

«Արսեն 96» ՍՊԸ–ում  հունիսի 16-17-ը իրականացված վերստուգման արդյունքում ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ կայացվել է գործողությունը կասեցնելու մասին որոշում և կատարվել է կապարակնքում։  2022 թվականի հուլիսի 1-ին Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի կողմից վարչական վարույթի            շրջանակներում կայացվել է զննում նշանակելու մասին 07/08 որոշումը, զննման արդյունքում պարզվել է, որ «Արսեն 96» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Քոչարյանը Գեղարքունիքի տարաածքային բաժնի աշխատակիցների կողմից կապարակնքված փականներից դեպի խորքային հոր իջնող խողովակաշարը անջատել է և միացրել  մեկ այլ մղիչ պոմպի՝ կատարելով ապօրինի ջրօգտագործում։    

Վարչական իրավախախտման փաստի առթիվ Գեղարքունիքի տարածքային բաժնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվեց, որ  Արսեն 96 ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Քոչարյանը խախտել է ՀՀ  «Ջրային օրենսգրքի» 21-րդ հոդվածի պահանջները։ 

       Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 632- րդ հոդվածի 1-ին մասով:

Արսեն Ռաֆիկի Քոչարյանը պատշաճ ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել և չի միջնորդել այն հետաձգելու համար:

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 632-րդ հոդվածի 1-ին մասով, 242-րդ հոդվածով և 282-րդ հոդվածի 1-ին մասով`

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

1.     Արսեն 96 ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Ռաֆիկի Քոչարյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով՝ 300.000 ( երեք հարյուր հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ:

2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  Արսեն Ռաֆիկի Քոչարյանին հանձնելու  հաջորդող օրվանից։

3.    Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով Տեսչական մարմնի ղեկավարին որոշումը հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո` 30-օրյա ժամկետում կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում:

4.    Որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում վերջինս չբողոքարկվելու դեպքում այն դառնում է անբողոքարկելի և ենթակա է հարկադիր կատարման:

5.    Սույն որոշմամբ սահմանված տուգանքը վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ 900005024063 հաշվեհամարին և վճարման կտրոնը ներկայացնել Գեղարքունիքի տարածքային բաժին:

 

              Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ՝                        Ա. Ղուկասյան                                                                                                    

 

Հասցե` Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` 060 40 88 07

Էլ. փոստ`