Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Դավիթ Պետրոսյան>> ՍՊԸ-ին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին

12.08.2022

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 15-ին մասի , Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդված

<<Դավիթ Պետրոսյան>> ՍՊԸ-ին
Հասցե՝ ք.Էջմիածին, Ա.Մանուկյան թաղ. թիվ 1 շինություն
ք. Էջմիածին, Նալբանդյան փող. թիվ 70 տուն
Պետ. գրանցման համար՝ 38.020.00604 / 1995-09-28
ՀՎՀՀ 04705474

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացնող մարմինը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ` Ձեր կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով սահմանված պահանջների խախտման կապակցությամբ:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2022 թվականի օգոստոսի 18-ին, ժամը` 11:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Վաղարշապատի համայնքապետարան /հասցե, ք.Էջմիածին Սբ. Մ. Մաշտոց 0, 4-րդ հարկ/:
Վաղարշապատ համայնքի տարածքում առանց համապատասխան թույլտվության ոգելից խմիչքների արտադրանքի վաճառք իրականացնելու և առանց համապատասխան թույլտվության սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու համար, Դուք հրավիրվում եք վերը նշված վարչական նիստին բացատրություններ և/կամ միջնորդություններ ներկայացնելու համար:
Միաժամանակ հայտնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք
զանգահարել՝ հետևյալ հեռախոսահամարով
(0231)5-36-63(ներքին համարը 650):

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`