Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 29․07․2022-ի «Ռուզաննա Կարապետյանին»հողի հարկի գումարի պահանջ ներկայացնելու մասին N 562-Ա որոշում

18.08.2022

Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչաչաչության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

Քաղաքացի Ռուզաննա Կարապետյանը, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության պահին գործող « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2022 թվականի հուլիսի 11-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսական, հաշվապահական հաշվառման,եկամուտների հավաքագրման և գանձման բաժնի կողմից տրված տվյալների՝ Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0․33 հա ընդհանուր մակերեսով չո գյուղատնտեսական նշանակության հողամասը հանդիսանում է քաղաքացի Ռուզաննա Կարապետյանի սեփականությունը,որը իրավահարաբերության պահին գործող «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով համարվում է հարկվող օբյեկտ: Հողամասի համար մինչև 2020 թվականը վճարման ենթակա հարկը կազմում է 14․386 (տասնչորս հազար երեք հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ,որից 7․658 (յոթ հազար վեց հարյուր հիսունութ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 6․728 (վեց հազար յոթ հարյուր քսանութ) ՀՀ դրամ՝ որպես տույժ։

2022 թվականի հուլիսի 11-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022 թվականի հուլիսի 29-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել քաղաքացի Ռուզաննա Կարապետյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 22․07․2022) : (Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացի Ռուզաննա Կարապետյանի բացակայությամբ):

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1․Քաղաքացիներ Ռուզաննա Կարապետյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջե գանձել 14․386 (տասնչորս հազար երեք հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ,որից 7․658 (յոթ հազար վեց հարյուր հիսունութ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 6․728 (վեց հազար յոթ հարյուր քսանութ) ՀՀ դրամ՝ որպես տույժ։։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը: 5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանմասին օրենքով սահմանված կարգով իրազեկման հաջորդ օրվանից: 6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275099068 հաշվեհամարին։

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`