Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐՍԵՆ ԱՐԹՈՒՐԻ ՌՏՈՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.08.2022

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2022 թվականի օգոստոսի 23-ի զեկուցագիրը՝ Արսեն Արթուրի Ռտոյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում հաշվառված PORSCHE PANAMERA 3.6 մակնիշի 44GT045 պետհամարանիշով և MERCEDES-BENZ ML500 4MATIC մակնիշի 36FU716 պետհամարանիշով փոխադրամիջոցների՝ գույքահարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 691 827 (վեց հարյուր իննսունմեկ հազար ութ հարյուր քսանյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 573 375 (հինգ հարյուր յոթանասուներեք հազար երեք հարյուր յոթանասունհինգ) դրամ ապառք, 118 452 (մեկ հարյուր տասնութ հազար չորս հարյուր հիսուներկու) դրամ տույժ, որոշում եմ.

1. Արսեն Արթուրի Ռտոյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2022 թվականի սեպտեմբերի 16-ին, ժամը 17։30 ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Արսեն Արթուրի Ռտոյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`