Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՄԼԵՏ ԳԱՌՆԻԿԻ ՍԱՐՈՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.08.2022

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2022 թվականի օգոստոսի 23-ի զեկուցագիրը՝ Համլետ Գառնիկի Սարոյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող շինության և հողի (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0147-0034, 07-042-0147-0042)՝ Հարկային օրենսգրքով նախատեսված՝ անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 197 030 (մեկ հարյուր իննսունյոթ հազար երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 138 548 (մեկ հարյուր երեսունութ հազար հինգ հարյուր քառասունութ) դրամ ապառք, 58 482 (հիսունութ հազար չորս հարյուր ութսուներկու) դրամ տույժ, որոշում եմ.

1.Համլետ Գառնիկի Սարոյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2022 թվականի սեպտեմբերի 16-ին, ժամը 17։00-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Համլետ Գառնիկի Սարոյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`