Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՌՈՒԲԵՆ ԼԵՎԻԿԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.08.2022

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2022 թվականի օգոստոսի 23-ի զեկուցագիրը՝ Ռուբեն Լևիկի Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող շինության և հողի (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0447-0135, 07-042-0448-0103, 07-042-0347-0039, 07-042-0072-0005)՝ Հարկային օրենսգրքով նախատեսված՝ անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 192 712 (մեկ հարյուր իննսուներկու հազար յոթ հարյուր տասներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 133 767 (մեկ հարյուր երեսուներեք հազար յոթ հարյուր վաթսունյոթ) դրամ ապառք, 58 945 (հիսունութ հազար իննը հարյուր քառասունհինգ) դրամ տույժ, որոշում եմ.

1. Ռուբեն Լևիկի Մաթևոսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2022 թվականի սեպտեմբերի 16-ին, ժամը 16։00-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Ռուբեն Լևիկի Մաթևոսյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`