Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծ Ա Ն Ու Ց Ա Գ Ի Ր- «Համար» ՍՊ ընկերության տնօրեն Համլետ Հարությունյանին (հասցե՝ ՀՀ, ք․ Երևան Նուբարաշեն 11 փ․, 14 շ․, 5 բն․)

30.08.2022

Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> օրենքի հոդված 29․1

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի կողմից 2022թ. հուլիսի 13-ին հայտնաբերվել է, որ գ․ Դիտակ-գ․ Ջրաշեն—ք․ Երևան թիվ 478 միջմարզային ավտոբուսային երթուղում Երևան քաղաքի «Երկաթգծի» կայարանի հարակից տարածքում «Պազ» մակնիշի 1301Լ հ/համարանիշի ավտոտրանսպորտային միջոցով իրականացվել է կանոնավոր ուղևորափոխադրում առանց ճանապարհային թերթիկի։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դուք և/կամ Ձեր ներկայացուցիչը հրավիրվում եք 2022 թվականի օգոստոսի 31-ին, ժամը՝ 15։00-ին, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք, 4-րդ հարկ հասցե՝ 2022թ. հուլիսի 13-ին հայտնաբերված տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրությունը Ձեր ներկայությամբ կազմելու, իրավախախտման վերաբերյալ բացատրություն ներկայացնելու, արձանագրությունը ստորագրելու և վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու:

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`