Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծ Ա Ն Ու Ց Ա Գ Ի Ր«Գավառտրանս» ՍՊ ընկերության տնօրեն Հրայր Արշակի Գուլաբյանին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ, Սայադյան փ․ 5-րդ փկղ․, տուն 2)

15.09.2022

Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> օրենքի հոդված 29․1

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի կողմից 2022թ. հուլիսի 21-ին հայտնաբերվել է, որ Երևան քաղաքի Ազատության պողոտա «Ռելե» Ե/Կ-ում Գավառ-Երևան թիվ 326 միջմարզային միկրոավտոբուսային երթուղում «գազել» մակնիշի 3213Լ հ/համարանիշի ավտոտրանսպորտային միջոցով իրականացվել է ուղևորափոխադրում՝ երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումով։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դուք և/կամ Ձեր ներկայացուցիչը հրավիրվում եք 2022 թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 09։45-ին, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք, 4-րդ հարկ հասցե՝ 2022թ. հուլիսի 21-ին հայտնաբերված տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրությունը Ձեր ներկայությամբ կազմելու, իրավախախտման վերաբերյալ բացատրություն ներկայացնելու, արձանագրությունը ստորագրելու և վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու:

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`