Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՇՈՏ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.09.2022

Հայտատու` Արմավիրի համայնքապետարան
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մաս

Արմավիրի համայնքապետարանը քննության առնելով վարչական գործը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի 8 փողոց 9 տան բնակիչ իրավախախտող Աշոտ Նազարյանի կողմից ինքնակամ զավթում կատարելու համար տուգանք նշանակելու մասին, պարզեց որ.
Աշոտ Նազարյանը խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է ինքնակամ զավթման աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ զավթում), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և բնակարանային կոմունալ հարցերի բաժնի պետի 05.09.2022թ. թիվ 4742 զեկուցագրի հիման վրա 2022 թվականի սեպտեմբերի 20-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Արմավիրի համայնքապետարանի վարչական հանձնաժողովը (այսուհետ`հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է նիստ, որին ներկա չի եղել իրավախախտող Աշոտ Նազարյանը:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Արմավիր համայնքի վարչական սահմաններում ինքնակամ զավթումները կանխարգելելու նպատակով հերթական ուսումնասիրության /շրջայցի/ժամանակ Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և բնակարանային կոմունալ հարցերի բաժնի աշխատակիցների կողմից պետական և /կամ/ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնազավթելու մասին 15.08.2022թ. կազմված արձանագրությունը:
Վարչական հանձնաժողովի 20.09.2022թ. թիվ 04/22 արձանագրությունը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Աշոտ Նազարյանի կողմից պետական սեփականություն հանդիսացող Հ17 ճանապարհի և երկաթուղու գծանցումից դեպի Բաղրամյան համայնք, Մյասնիկյան գյուղի <<Օջախ>> սրահի ետնամասում, իրականացված ինքնակամ ցանկապատման մոտ 200 մետր երկարությամբ, երկաթգծից 7,7 մետր հեռավորությամբ, առանց օրինական հիմքերի կատարվել է հողազավթման աշխատանքներ, տեղադրվել է բետոնյա սյուներ, ուստի իրականացված աշխատանքները հանդիսանում է ինքնակամ զավթում:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2022 թվականի օգոստոսի 15-ին թիվ 2500 ելից գրությամբ, Արմավիր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Սարգսյանը պատշաճ կերպով ծանուցել է Աշոտ Նազարյանին իրավախախտման վերաբերյալ, ով ստորագրությամբ ստացել է ծանուցումը, պարտավորվել է սեղմ ժամկետում վերացնել իրավախախտման հետևանքները, սակայն չի վերացրել իրավախախտումը: <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, Արմավիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022 թվականի սեպտեմբերի 20-ին կայացել է վարչական վարույթի նիստ, որին մասնակցելու նպատակով Աշոտ Նազարյանին հնարավոր չի եղել հանձնել ծանուցումը:
Արդյունքում հանձնաժողովը արձանագրություն է կազմել իրավախախտող Աշոտ Նազարյանի մեղավորությունը համարելով հիմնավոր Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքում` արձանագրությունը ներկայացնել Արմավիր համայնքի ղեկավարին՝ որոշում կայացնելու համար:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի համաձայն` համայնքն ունի հողի, ինչպես նաև այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք։ Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետությանը, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է: Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք /յուրաքանչյուր ոք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը:/:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության իրավունքը uուբյեկտի` oրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, oգտագործելու և տնoրինելու իրեն պատկանող գույքը: Տիրապետման իրավունքը գույքը փաuտացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգտագործման իրավունքը գույքից դրա oգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպեu նաև դրանից oգուտ uտանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Տնoրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գյուղական համայնքներում պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 32-րդ, 54-րդ հոդվածներով, 48-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Արմավիրի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի 20.09.2022թ. թիվ 04/22 արձանագրությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Իրավախախտող Աշոտ Նազարյանի նկատմամբ նշանակել տուգանք պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ զավթման աշխատանքներ իրականացնելու համար 100.000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` Խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգօրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցմանօրվանից ոչ ուշ, քան տասնհինգօրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900325201498 հաշվեհամարին` ստացող Արմավիրի քաղաքային համայնք:
2.Իրավախախտող Աշոտ Նազարյանին տալ պարտադիր ցուցում` օրենքով սահմանված կարգով վերացնել վարչական իրավախախտման հետևանքները՝ հնգօրյա ժամկետում:
3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Իրավախախտող Աշոտ Նազարյանին նախազգուշացնել, որ համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակվելուց հետո, եթե շարունակվի իրականացվել ինքնակամ զավթման աշխատանքները, ապա համաձայն Վարչական իրավախախտումներիվ երաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով` 2500000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարով:
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, << Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշոփվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակմանպահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելումիջոցով:

Հասցե` ք. Արմավիր, Հանրապետության 32

Հեռ..` 0237-2-36-54

Էլ. փոստ`