Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԱՆ «Վ.Ա. ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ԻՆ ԼՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՈՒՄ

03.01.2023

Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդված

ՀՀ ԱՆ «Վ.Ա. ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ
ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ԻՆ
/ծանուցման հասցե՝ ք.Երևան, Ֆանարջյան 76/
ՀՀ ԱՆ «Վ.Ա. ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ՏՆՕՐԵՆ ՆԱՐԵԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
/ծանուցման հասցե՝ ք.Երևան, Ֆանարջյան 76/
ՀՀ ԱՆ «Վ.Ա. ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԷՄԱՆՈԻԵԼ ԱՆԱՆՅԱՆԻՆ
/ծանուցման հասցե՝ ք.Երևան, Ֆանարջյան 76/

ԾԱՆՈՒՑՈՒՄ
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասը և Ձեր վարչական բողոքը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2022 թվականի դեկտեմբերի 02-ին հարուցվել է վարչական (բողոքարկման) վարույթ` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի՝ 2022 թվականի հոկտեմբերի 24-ի «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ին առաջադրանք տալու մասին» թիվ 0337 կարգադրագրի օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելու նպատակով:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ 2022 թվականի դեկտեմբերի 02-ին հարուցված վարչական (բողոքարկման) վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով 2023 թվականի հունվարի 11-ին, ժամը 11։00-ին հրավիրվում եք Դուք կամ Ձեր ներկայացուցիչը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան փ. 129, 5-րդ հարկ) կայանալիք լսմանը:
Կից ուղարկվում է վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու մասին որոշումը։
ԳՈՀԱՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Կատարող՝ Սյուզաննա Կիրակոսյան, Հեռ.՝ 060․65.08.53

Հասցե` ք․ Երևան Արմենակյան 129

Հեռ..` 010-65-55-03,

Էլ. փոստ`