Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հովիկ Մեսրոպյանի նկատմամբ ընդունված տուգանքի որոշում

22.02.2023

Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1 հոդված

Որոշեցի

Հովիկ Գևորգի Մեսրոպյանին (անձնագրային տվյալներ՝ AS0395631, տրված՝ 15.10.2018 թվականին, 012-ի կողմից)՝ որպես խախտում թույլ տված անձ, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները խախտելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.3 հոդվածի 1-ին մասի.
1.1. 1-ին կետի պահանջով, Հայաստանի Հանարապետությունում չգրանցված ներքոնշյալ դեղերի.
1. Պիմաֆուցին նատամիցին դեղահատեր աղելույծ 100մգ; (20), - 1 փաթեթ
2. Նայզ նիմեսուլիդ գրանուլներ ներքին ընդունման դեղակախույթ 100մգ; (9) փաթեթիկներ, - 1 փաթեթ
3. Նայզ նիմեսուլիդ դեղահատեր 100 մգ (30/3X10/) բլիստերում Հնդկաստան Դր․ Րեդդիս Լաբորատորիս դեղափոշի N9, - 1 փաթեթ
4. Սումամեդ ազիթրոմիցին (ազիթրոմիցինի դիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ; (3) բլիստերում, - 1 փաթեթ
5. Վիլպրաֆեն Սոլուտաբ ջոզամիցին (ջոզամիցինի պրոպիոնատ) դեղահատեր տարրալուծվող 1000մգ; (10/2×5/) – 1 փաթեթ
իրացման մասով ենթարկել վարչական տույժի՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի։
2. Սույն որոշումը ծանուցել՝ «ԴԱՆԻ ՖԱՐՄ» ՍՊ ընկերության տնօրեն, Հովիկ Գևորգի Մեսրոպյանին (հասցե՝ ք Երևան, Աջափնյակ,Նորաշեն թղմ․ /Շ/37/67 անձնագրային տվյալներ՝ AS0395631, տրված՝ 15.10.2018 թվականին, 012-ի կողմից)։ Ք. Երևան, Աջափնյակ, Մ․ Մազմանյան փողոց 5/28, ք․ Երևան, Հերացի 20 շենք, 1/3։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4.Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5.Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։

ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097:

Հասցե` ք․ Երևան Արմենակյան 129

Հեռ..` 010-65-55-03,

Վեբ կայք` www.hlib.am

Էլ. փոստ`