Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎՃԱՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.02.2023

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․
Քաղաքացի Լիլիթ Կարապետյանի կողմից չեն կատարվել «Մեղրիի համայնքապետարանի» և Լիլիթ Կարապետյանի միջև 2008 թվականի նոյեմբերի 4-ին կնքված՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրով ստանձնած պատականությունները, այն է՝ պայմանագրով սահմանված ժամկետում վճարել Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 1/2-6 հասցեում գտնվող անշարժ գույքի կառուցապատման իրավունքի տարեկան վճարը, ինչի կապակցությամբ 2023 թվականի հունվարի 25-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրով նախատեսված ժամկետներում չվճարված տարեկան վճարների և վճարի չվճարման համար նախատեսված տույժի գումարի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը։
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․
«Մեղրիի համայնքապետարանի» և Լիլիթ Կարապետյանի միջև 2008 թվականի նոյեմբերի 4-ին կնքված՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի, Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 1/2- 6 հասցեում գտնվող գույքը վճարի դիմաց տրամադրվել է Լիլիթ Կարապետյանին, որն էլ համաձայն պայմանագրի՝ հանդիսանում է Կառուցապատող: Համաձայն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 5-րդ գլխի 1-ին պարբերության, կառուցապատման իրավունքի տարեկան վճարի չափը սահմանվել է 10500 /տասը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: Նշված պայմանագրով որպես Կառուցապատող հանդես եկող քաղաքացի Լիլիթ Կարապետյանը, խախտելով պայմանագրով իր ստանձնած պարտավորությունները, չի վճարել կառուցապատման իրավունքի վճարները՝ ընդամենը 1830675 /մեկ միլիոն ութ հարյուր երեսուն հազար վեց հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023թ. փետրվարի 21-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Լիլիթ Կարապետյանը և չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:

Վարչական ատն ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի, գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարմանը: Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնեցված կամքի արտահայտությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածը սահմանում է, որ գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից: Իսկ նույն օրենսգրքի 448-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ։ Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 2191-րդ հոդվածի 4-րդ մասի՝ տեղական ինքնակառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունի համայնքի ղեկավարը: Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 40-րդ հոդվածի՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել է վարչական տույժը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով`

ՈՐՈՇՈԻՄ ԵՄ

1.Քաղաքացի Լիլիթ Կարապետյանից հօգուտ Մեղրի համայնքի բյուջե գանձել 1830675 /մեկ միլիոն ութ հարյուր երեսուն հազար վեց հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ, որպես համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրով նախատեսված ժամկետներում չվճարված տարեկան վճարների և վճարի չվճարման համար նախատեսված տույժի գումար։
2.Նշված գումարը ենթակա է վճարման Մեղրիի համայնքապետարանի 900305081508 հաշվեհամարին:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Մեղրի համայնքի ղեկավարը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 286 4 3500

Էլ. փոստ`