Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ՔԱՋ» ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.02.2023

Հայտատու` Արմավիրի համայնքապետարան
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մաս

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՓԵՏՐՎԱՐԻ 2023 թվականի N 0366-Ա
«ՔԱՋ» ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արմավիրի համայնքապետարանը քննության առնելով վարչական գործը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի 04-047-0198-0009 կադաստրային ծածկագրով տարածքում իրավախախտող «ՔԱՋ» ՍՊԸ-ի կողմից ապօրինի շինարարություն կատարելու համար տուգանք նշանակելու մասին, պարզեց որ.
«ՔԱՋ» ՍՊԸ–ը խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է ապօրինի շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետի 31.01.2023թ. արձանագրության և 31.01.2023թ. թիվ 0642 զեկուցագրի հիման վրա 2023 թվականի փետրվարի 13-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Արմավիրի համայնքապետարանի վարչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է նիստ, որին ներկա է եղել նաև իրավախախտող «ՔԱՋ» ՍՊԸ –ի ներկայացուցիչը:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Արմավիր համայնքի վարչական սահմաններում ապօրինի շինարարությունները կանխարգելելու նպատակով հերթական ուսումնասիրության /շրջայցի/ ժամանակ Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի աշխատակիցների կողմից Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի 04-047-0198-0009 կադաստրային ծածկագրով տարածքում ապօրինի շինարարություն կատարելու մասին 31.01.2023թ. կազմված արձանագրությունը:
Վարչական հանձնաժողովի 13.02.2023թ. թիվ 01/23 արձանագրությունը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
«ՔԱՋ» ՍՊ-ի կողմից Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի 04-047-0198-0009 կադաստրային ծածկագրով տարածքում առանց համապատասխան շինարարական թույլտվության` կատարվել են ինքնակամ շինարարական աշխատանքներ` կառուցվել է պարիսպ կ/կ տուֆ քարից, h=1.6մ, ուստի քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2023 թվականի հունվարի 31-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, Արմավիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի փետրվարի 13-ին կայացել է վարչական վարույթի նիստ, որին մասնակցել է նաև իրավախախտող «ՔԱՋ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը:
Արդյունքում հանձնաժողովը արձանագրություն է կազմել և առաջարկել՝ իրավախախտող «ՔԱՋ» ՍՊԸ-ին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ, առանց համապատասխան թույլտվության կառուցված կառույցը համարել ինքնակամ:
Նախազգուշացնել «ՔԱՋ» ՍՊԸ-ին, որ համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակվելուց հետո, եթե շարունակվի իրականացվել ինքնակամ կառույցի շինարարական աշխատանքները, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազարապատիկից երկու հազար հինգ հարյուրապատիկի չափով` 2000000-2500000 /երկու միլիոնից - երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարով:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>> կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Տվյալ պարագայում «ՔԱՋ» ՍՊԸ-ը Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի 04-047-0198-0009 կադաստրային ծածկագրով տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի /շինարարության թույլտվության/, իրականացրել է շինարարական աշխատանքներ` կառուցվել է պարիսպ կ/կ տուֆ քարից, h=1.6մ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գյուղական բնակավայրերում սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 44-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի և 23-րդ հոդվածի 1-ին մասով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Արմավիրի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի 13.02.2023թ. թիվ 01/23 արձանագրությունը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Իրավախախտող «ՔԱՋ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակել տուգանք Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի 04-047-0198-0009 կադաստրային ծածկագրով տարածքում ինքնակամ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար 100.000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
1)Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` Խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900335201498 հաշվեհամարին` ստացող Արմավիր համայնք:
2.Իրավախախտող «ՔԱՋ» ՍՊԸ- ին տալ պարտադիր ցուցում` դադարեցնել ապօրինի շինության կառուցման աշխատանքները:
3.Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4.Իրավախախտող «ՔԱՋ» ՍՊԸ-ին նախազգուշացնել, որ համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակվելուց հետո, եթե շարունակվի իրականացվել ինքնակամ կառույցի շինարարական աշխատանքները, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ կետի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազարապատիկից երկու հազար հինգ հարյուրապատիկի չափով` 2000000 -2500000 /երկու միլիոնից- երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարով:
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշոփվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ
2023թ. փետրվար 16
ք. Արմավիր

Հասցե` ք. Արմավիր, Հանրապետության 32

Հեռ..` 0237-2-36-54

Էլ. փոստ`