Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԳԱՆՁԵԼՈՒ ԵՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.03.2023

Հայտատու` Կապանի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննության առնելով Սերժ Սամվելի Հովսեփյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ց ի
1․ Նկարագրական մաս․
Սերժ Սամվելի Հովսեփյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի հետևանքով 2023 թվականի հունվարի 12-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվել է գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ։
2․Պատճառաբանական մաս․
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում վարչական ակտն ընդունելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը․
• Կապանի համայնքապետարանի եկամուտների գանձման, առևտրի և սպասարկման բաժնի 11․01․2023թ․ տեղեկանքների համաձայն՝ Սերժ Սամվելի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող OPEL ASTRA G 1.6 մակնիշի, 36 PC 537 պ/հ փոխադրամիջոցի (10-ից քիչ ն/տեղ, 84 ձ.ուժ, 2001թ.) գույքահարկի գծով 2020-2022 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները կազմում են 29155 ՀՀ դրամ, որից ապառք` 25200 ՀՀ դրամ, տույժ` 3955 ՀՀ դրամ:
Սերժ Սամվելի Հովսեփյանը մասնակի կատարել է սեփականության իրավունքով իրեն պատկանող OPEL ASTRA G 1.6 մակնիշի, 36 PC 537 պ/հ փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը, ինչի արդյունքում նրա պարտքը նշված փոխադրամիջոցի համար 2021-2022 թվականների համար 11․01․2023թ․ դրությամբ կազմում է 18302 ՀՀ դրամ, որից ապառք՝ 16800 ՀՀ դրամ, տույժ՝ 1502 ՀՀ դրամ։
ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 239-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:
Օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է․ «1. Փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ են համարվում հետևյալ փոխադրամիջոցները. 1) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը. (․․․)»։
Օրենսգրքի 246-րդ հոդվածը սահմանում է․ «1. Փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունն առաջանում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: (․․․) 2. Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկումը դադարում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»։
Օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:
Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Հաշվառման (գրանցման) վայրի բացակայության դեպքում ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի` սույն մասում նշված գումարները վճարում են իրենց հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա փոխադրամիջոցների գույքահարկի` սույն հոդվածում նշված գումարները վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ:
Այսպիսով, Սերժ Սամվելի Հովսեփյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի վճարել սեփականության իրավունքով իրեն պատկանող OPEL ASTRA G 1.6 մակնիշի, 36 PC 537 պ/հ փոխադրամիջոցի համար գույքահարկը, ինչի հետևանքով 2021-2022 թվականների համար գույքահարկի գծով չմարված հարկային ամբողջ պարտավորությունը 11․01․2023թ․ դրությամբ կազմում է 18302 ՀՀ դրամ, որից ապառք՝ 16800 ՀՀ դրամ, տույժ՝ 1502 ՀՀ դրամ։
3․ Եզրափակիչ մաս․
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով, ՀՀ Հարկային օրենսգրքի 12-րդ բաժնով, 401-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝ ո ր ո շ ու մ ե մ
1. Սերժ Սամվելի Հովսեփյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 18302 ՀՀ դրամ, որպես OPEL ASTRA G 1.6 մակնիշի, 36 PC 537 պ/հ փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի գումար, որից ապառք` 16800 ՀՀ դրամ և պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ՝ 1502 ՀՀ դրամ։
2․ Սերժ Սամվելի Հովսեփյանի նկատմամբ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված OPEL ASTRA G 1.6 մակնիշի, 36 PC 537 պ/հ փոխադրամիջոցի գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթը մասնակի՝ 10853 ՀՀ դրամի չափով, կարճել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
4․ Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:
5․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Կապան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

Հասցե` Ք.Կաապան ,Ա․Մանուկյան 5Ա

Հեռ..` 028540494

Էլ. փոստ`