Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԱԵՆ ԹՐԵՅԴ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ՝ ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

10.03.2023

Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդված

«ԱԵՆ ԹՐԵՅԴ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ՏՆՕՐԵՆ՝ ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
ՀԱՍՑԵՆԵՐ՝ Ք. ԵՐԵՎԱՆ, ԴԱՎԹԱՇԵՆ 4 ԹՂՄ., 38/ 22
ՄԱՐԶ ՇԻՐԱԿ, Ք. ԳՅՈՒՄՐԻ, ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑ, Շ/4/45

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

2023 մարտի 17-ին ժամը 10։00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը, որը տեղի կունենա ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան փողոց 129, 5-րդ հարկ հասցեում։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Կից տրամադրվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։
Առդիր՝ 4 էջ։
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ





Կատարող՝ Սոնա Սարգսյան
Դեղերի շրջանառության վերահսկողության վարչություն
010 65 05 53 (26)

Հասցե` ք․ Երևան Արմենակյան 129

Հեռ..` 010-65-55-03,

Էլ. փոստ`