Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԴԱՆԻ ՖԱՐՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՎՀՀ՝ 01288269 ՏՆՕՐԵՆ ՀՈՎԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը հրավիրելու մասին ծանուցագիր

24.03.2023

Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդված


«ԴԱՆԻ ՖԱՐՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՎՀՀ՝ 01288269
ՏՆՕՐԵՆ ՀՈՎԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ
ՀՀ, Ք․ ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, Մ․ՄԱԶՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 5/28
ՀՀ, Ք․ ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, ՆՈՐԱՇԵՆ ԹՂՄ․/Շ/37/67


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
2023 թվականի մարտի 31-ին, ժամը 1100-ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում՝ ք․ Երևան, Նորք-Մարաշ, Ա.Արմենակյան փողոց 129, 5-րդ հարկ հասցեում:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը։

ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող՝ Սոնա Սարգսյան
Դեղերի շրջանառության վերահսկողության վարչություն
010 65 05 53 (26)

Հասցե` ք․ Երևան Արմենակյան 129

Հեռ..` 010-65-55-03,

Էլ. փոստ`