Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մանվել Համլետի Մովսեսյանին վարչական վարույթի լսումներին մասնակցելու վերաբերյալ ծանուցում

28.03.2023

Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին և 38-րդ հոդվածներ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) է ներկայացվել 2023 թվականի մարտի 3-ին Մոսկվա-Երևան թիվ G6 413 չվերթի ընթացքում ՀՀ քաղաքացի Մանվել Համլետի Մովսեսյանի (հաշվառման հասցե՝ ք. Երևան, Զաքարիա Քանաքեռցու փ., 127շ., 10բն.) կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ «Ֆլայ Արնա» «Հայկական ազգային ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտը, ինչպես նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ Զվարթնոց Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2023 թվականի մարտի 3-ին կազմված արձանագրությունը:
Ներկայացված նյութերի հիման վրա Կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում 2023 ապրիլի 12-ին ժամը 11.30-ին Ձեզ հրավիրում ենք Կոմիտեի վարչական շենք (սենյակ 307, հեռ +37460434270) մասնակցելու կայանալիք լսումներին՝ քննարկվող փաստական հանգամաների վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար:
Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` +37460434203

Էլ. փոստ`