Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դանի ֆարմ ՍՊ ընկերության տնօրեն Հովիկ Մեսրոպյանի նկատմամբ կիրառված վարչական տույժ նշանակելու մասին որոշում թիվ 0486

05.04.2023

Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1 հոդված

Հովիկ Գևորգի Մեսրոպյանին (անձնագրային տվյալներ՝ AS0395631, տրված՝ 15.10.2018 թվականին, 012-ի կողմից)՝ որպես խախտում թույլ տված անձի, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները խախտելու համար․
1.1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.3 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով, ներքոնշյալ դեղերի.
1) Ացիկլովիր քսուսք 5գ 5% – 1 փաթեթ
2) Սենադեկսին հաբ N30 – 1 փաթեթ
3) Գիպոտիազիդ հաբ 100մգ N20 – 1 փաթեթ
4) Ադվանտան – 1 փաթեթ
5) Ֆոսֆալյուգել գել 20% 16գ N20 – 1 փաթեթ
6) Գաբապենտին Կանոն 300մգ N50 – 1 փաթեթ
7) Բերոդուալ – 1 փաթեթ
8) Օմեպրազոլ 20մգ N20 – 1 փաթեթ
9) Ցիկլոֆերոն հաբ 150մգ N50 – 1 փաթեթ
10) Կարիպազիմ 350 ՊԵ N1 – 1 փաթեթ
11) Պիմաֆուցին մոմիկ 100մգ N6 – 1 փաթեթ
12) Լեվոմեթիլ քսուք 40գ – 1 փաթեթ
13) ՈՒրսոֆալկ դեղապատիճ 250մգ N50 – 1 փաթեթ
14) Վիլպրաֆեն – 1 փաթեթ
15) Ցիկլոֆերոն սրվակ 125մգ/մլ 2մլ N5 – 1 փաթեթ
16) Պանավիր գել 5գ – 1 փաթեթ
17) Բիսեպտոլ – 1 փաթեթ
18) Գանատոն – 1 փաթեթ
19) Օֆտալմոֆերոն աչքի կաթիլ 10մլ – 1 փաթեթ
20) Ֆլուկոնազոլ- Վարտեքս դեղապատիճ 150մգ N1 – 1 փաթեթ
21) Անդրոգել – 1 փաթեթ
22) Գրիպպֆերոն կաթիլ 10000ՄԵ/մլ 10մլ – 1 փաթեթ
23) Տոբրեքս կաթիլ 5մլ 0,3% – 1 փաթեթ
24) Սիմբիկորտ տուրբոհալեր 160մկգ/4,5մկգ – 1 փաթեթ
օրենքի խախտմամբ Հայաստանի Հանարապետություն ներմուծման համար, ենթարկել վարչական տույժի՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 24 (քսանչորս) անվանում դեղի համար՝ 2․400․000 (երկու միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի,
1.2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.3 հոդվածի 1-ին մասի 3-ին կետի պահանջով, ներքոնշյալ դեղերի.
1) Ասպիրին կարդիո 0,1գ, N98 - 120 փաթեթ
2) Կարդիոմագնիլ 75մգ+15․2մգ - 120 փաթեթ
3) Պարացետամոլ 500մգ N10 - 20000 փաթեթ
4) Ամոքսիցիլին – 160 փաթեթ
5) Իբուպրոֆեն – 600 փաթեթ
6) Լ-Թիրոքսին – 3600 փաթեթ
7) Կլաֆորան – 400 փաթեթ
8) Յոդմարին – 810 փաթեթ
9) Ակտովեգին – 870 փաթեթ
10) Բետադին լուծույթ – 1030 փաթեթ
11) Իմուդոն – 200 փաթեթ
12) Կոկարբոքսիլազա – 700 փաթեթ
13) Սինտոմիցին – 198 փաթեթ
օրենքի խախտմամբ Հայաստանի Հանարապետություն ներմուծման համար, ենթարկել վարչական տույժի՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով՝ 13 (տասներեք) անվանում դեղի համար՝ 10․400․000 (տաս միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի։
1.3. Տուգանքի ընդհանուր գումարը կազմում է 12․800․000 (տասներկու միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ։
2. Սույն որոշումը ծանուցել Հովիկ Գևորգի Մեսրոպյանին (հասցե՝ ք Երևան, Աջափնյակ,Նորաշեն թղմ․ /Շ/37/67 անձնագրային տվյալներ՝ AS0395631, տրված՝ 15.10.2018 թվականին, 012-ի կողմից), ինչպես նաև ք. Երևան, Աջափնյակ, Մ․ Մազմանյան փողոց 5/28 հասցեներով։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4․ Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5․ Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։



ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097:

Հասցե` ք․ Երևան Արմենակյան 129

Հեռ..` 010-65-55-03,

Վեբ կայք` www.hlib.am

Էլ. փոստ`