Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ԱԳՌՈԲԻԶՆԵՍ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.04.2023

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի բ) կետով և 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի 2023 թվականի ապրիլի 11-ի զեկուցագիրը՝ «ԱԳՌՈԲԻԶՆԵՍ» ՍՊ ընկերությանը (ՀՎՀՀ 02696428, հասցեն՝ ք․ Երևան, Բագրատունյաց փողոց 12 շենք, բն. 31) սեփականության իրավունքով Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝ Ջերմոցների փողոց թիվ 3 և թիվ 8 (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0325-0089, 07-042-0326-0062) հասցեներում գտնվող գույքերի՝ 2020-2022 թվականների անշարժ գույքի՝ Հարկային Օրենսգրքով նախատեսված հարկային պարտավորությունները՝ 3 688 504 (երեք միլիոն վեց հարյուր ութսունութ հազար հինգ հարյուր չորս) դրամ, որից՝ 3 296 001 (երեք միլիոն երկու հարյուր իննսունվեց հազար մեկ) դրամ ապառք, 392 503 (երեք հարյուր իննսուներկու հազար հինգ հարյուր երեք) դրամ տույժ, չկատարելու մասին, որոշում եմ.

1. «ԱԳՐՈԲԻԶՆԵՍ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2. Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի մայիսի 5-ին, ժամը 16։00-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել կազմակերպության տնօրենին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`