Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԻԿՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԱՐԱՄՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19.04.2023

Հայտատու` Մեծամորի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Մեծամոր, 060656505 info@mecamor.am
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ԱՊՐԻԼԻ 2023թվականի N 1093-Ա
«ԻԿՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԱՐԱՄՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի կողմից 16.01.2023 թվականին կազմվել է արձանագրություն, որի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով 17․01․2023 թվականին հարուցվել է վարչական վարույթ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի կողմից 16.01.2023 թվականին կազմված արձանագրության համաձայն՝ «ԻԿՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից (ճշտված հասցե՝ ք.Երևան, Մարգարյան փ․, 2-րդ նրբ․, 10-րդ շ․ 30 բն․) առանց համապատասխան թույլտվության 2023 թվականի հունվարի 5-ին և 6-ին կատարվել է ավազակոպճային խարնուրդի ապօրինի արդյունահանում, որը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 49-րդ, 59-րդ հոդվածի 1-ին և 601-րդ հոդվածի 5-րդ մասերի հատկանիշներով նախատեսված արարք է:
2023 թվականի հունվարի 17-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2023 թվականի փետրվարի 1-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ։ «ԻԿՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությանն ուղարկված փոստային ծանուցագրի հետադարձ կտրոնը «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից վերադարձվել է «չպահանջված» գրառումով։ 2023 թվականի փետրվարի 2-ին կրկին անգամ հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, սակայն ուղարկված փոստային ծանուցագրի հետադարձ կտրոնը «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից կրկին վերադարձվել է «չպահանջված» գրառումով։ Հաշվի առնելով, որ վարչական վարույթի օրենքով սահմանված ժամկետում/վարույթի մնացյալ ժամկետում/ հնարավոր չէ ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ բերել, Մեծամոր համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի փետրվարի 15-ին ընդունվել է «ԻԿՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական վարույթը կասեցնելու մասին» թիվ 577 որոշումը, որի մասին ծանուցումը 16․02․2023 թվականին տեղադրվել է նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am):
«ԻԿՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության նոր տնօրեն Արա Արամյանին վարչական վարույթի վերաբերյալ նյութերն ուղարկվել են 05 ապրիլի 2023 թվականին (հիմք՝ 06.04.2023թ. ստացական՝ LO108886718AM), որի ստացման մասին փաստը հաստատվել է վերջինիս հետ ունեցած հեռախոսակապի միջոցով: Ուստի «ԻԿՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության տնօրեն Արա Արամյանի նկատմամբ 2023 թվականի հունվարի 17-ին հարուցված վարչական վարույթը համարվում է վերսկսված, քանի որ դրա կասեցման համար հիմք դարձած հանգամանքը վերացել է:
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով, ինչպես նաև 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան: Տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն՝ ընդերքից ինքնագլուխ օգտվելը, ընդերքի պետական սեփականության իրավունքն ուղղակի կամ քողարկված ձևով խախտող գործարքներ կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների ինքնագլուխ կառուցապատումը, ընդերքի պահպանության կանոնները և ընդերքից օգտվելու հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից շրջակա բնական միջավայրի, շենքերի ու կառուցվածքների պահպանման պահանջները չկատարելը, ստորերկրյա ջրերի դիտարկման ռեժիմային հորատանցքները, ինչպես նաև մարկշեյդերական և երկրաբանական նշանները ոչնչացնելը կամ վնասելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 601-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով՝ իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն`տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները։
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40-րդ, 49-րդ, 59-րդ հոդվածի 1-ին, 601-րդ հոդվածի 5-րդ, 2191-րդ հոդվածի 4-րդ մասերով, 245-րդ, 279-րդ, 283-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 53-րդ, 58–60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. «ԻԿՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության տնօրեն Արա Արամյանի նկատմամբ 17․01․2023 թվականին հարուցված վարչական վարույթը վերսկսել:
2. «ԻԿՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության տնօրեն Արա Արամյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 49-րդ, 59 հոդվածի 1-ին մասով և 601-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար և նշանակել տուգանք՝ 380.000 (երեք հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-դ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900335239373 հաշվեհամարին` ստացող Մեծամորի համայնքապետարան:
4. Սույն որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը հանձնված (պատշաճ ծանուցված) նաև որոշման մասին ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:
5. «ԻԿՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության տնօրեն Արա Արամյանին պարզաբանել, որ սույն որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով ՝ Մեծամոր համայնքի ղեկավարին կամ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ ՀՀ Վարչական դատարան:
6.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

2023թվականի ԱՊՐԻԼԻ 17
ք.Մեծամոր

Հասցե` Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք ք.Մեծամնոր

Հեռ..` 060656505

Էլ. փոստ`