Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 10․04․2023-ի «Վազգեն Համազասպի Ղազարյանին փոխադրամիջոցի գույքահարկի, հողի հարկի և անշարժ գույքի հարկի գումարի պահանջ ներկայացնելու մասին» N 356-Ա որոշում

25.04.2023

Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչաչաչության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

Քաղաքացի Վազգեն Համազասպի Ղազարյանը, հանդիսանալով փոխադրամիջոցի գույքահարկ,հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով,իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարեփոխադրամիջոցի գույքահարկ,հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի մարտի 20-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի և գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի , շարժական գույքի կադասսր վարող մարմնի և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տվյալների «ԳԱԶ-31029» մակնիշի, 21UO176 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը և 06-008-0339-0023, 06-008-0508-0070,06-008-0090-0010 և 06-008-0090-0005 կադասրային ծածկագրով, 0․859 հա ընդհանուր մակերեսով հողատմասերը հանդիսանում են Վազգեն Համազասպի Ղազարյանի սեփականությունը, որոնք իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով , իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով համարվում են հարկվող օբյեկտ :

«ԳԱԶ-31029» մակնիշի, 21UO176 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկը 2020-2022 թվականների համար 2023 թվականի մարտի 15-ի դրությամբ կազմում է 31․690 (երեսունմեկ հազար վեց հարյուր իննսուն) ՀՀ դրամ,որից 27․000 (քսանյոթ հազար) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 4․690 (չորս հազար վեց հարյուր իննսուն) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։

0․859 հա ընդհանուր մակերեսով հողատմասերի հողի հարկը 2008-2020 թվականների համար 2023 թվականի մարտի 15-ի դրությամբ կազմում է 108․093 հարյուր ութ հազար իննսուներեք) ՀՀ դրամ,որից 70․055 (յոթանասուն հազար հիսունհինգ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 38․038 (երեսունութ հազար երեսունութ) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։

Անշարժ գույքի հարկը 2021-2022 թվականների համար 2023 թվականի մարտի 15-ի դրությամբ կազմում է 6․782 (վեց հազար յոթ հարյուր ութսուներկու) ՀՀ դրամ։

2023 թվականի մարտի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի ապրիլի 10-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել քաղաքացի Վազգեն Համազասպի Ղազարյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 03․04․2023) :

(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացի Վազգեն Համազասպի Ղազարյանի բացակայությամբ):

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի երրորդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է,որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գուծունեության արդյուներքից: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ, գույքահարկի գումարը վճարվում է համայնքի վարչական տարածքում հաշվառված փոխադրամիջոցների համար հարկվող օբյեկտի հաշվառման վայրի համայնքի բյուջե:Համաձայն ՀՀ հարկային օրնսգրքի 239-րդ հոդվածի՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Համաձայն ՀՀ հարկային օրեսգրքի 225-րդ հոդվածի ՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք։ Համաձայն ՀՀ հարկային ճրենսգրքի 227-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ,ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1.Քաղաքացի Վազգեն Համազասպի Ղազարյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջեի գանձել 146․565 (հարյուր քառասունվեց հազար հինգ հարյուր վաթսունհինգ ) ՀՀ դրամ․

31․690 (երեսունմեկ հազար վեց հարյուր իննսուն) ՀՀ դրամ՝ որպետ «ԳԱԶ-31029» մակնիշի, 21UO176 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկ, որից 27․000 (քսանյոթ հազար)ՀՀ դրամ՝ որպես ապառք, 4․690 (չորս հազար վեց հարյուր իննսուն) ՀՀ դրամ՝ որպես տույժ ,

108․093 հարյուր ութ հազար իննսուներեք) ՀՀ դրամ՝ որպես 06-008-0339-0023, 06-008-0508-0070,06-008-0090-0010 և 06-008-0090-0005 կադասրային ծածկագրով, 0․859 հա ընդհանուր մակերեսով հողամասերի հողի հարկ,որից 70․055 (յոթանասուն հազար հիսունհինգ)՝ՀՀ դրամ որպես ապառք, 38․038 (երեսունութ հազար երեսունութ) ՀՀ դրամ՝ որպես տույժ,

6․782 (վեց հազար յոթ հարյուր ութսուներկու) ՀՀ դրամ՝ որպես անշարժ գույքի հարկ։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081041 հաշվեհամարին, գույքահարկը՝ 900275081025 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկը՝900275001999 հաշվեհամարին։

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`