Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վանիկ Օրդյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին։

25.04.2023

Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

Հարգելի՛ պարոն Օրդյան,
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջեի հանդեպ՝ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի, ինչպես նաև վերջինիս նկատմամբ հաշվարկված տույժերի գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հայտնում ենք, որ սեփականության իրավունքով Ձեզ պատկանող փոխադրամիջոցների գույքահարկը 17/02/2023 թվականի դրությամբ ընդհանուր կազմում է 1.261.277 /մեկ միլիոն երկու հարյուր վաթսունմեկ հազար երկու հարյուր յոթանասունյոթ/ ՀՀ դրամ, որից 691.937 /վեց հարյուր իննսունմեկ հազար ինը հարյուր երեսունյոթ/ ՀՀ դրամը` 615.000 /վեց հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամը ՝ որպես ապառք, իսկ 76.937 /յոթանասունվեց հազար ինը հարյուր երեսունյոթ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ 36QU635 հաշվառման համարանիշով, DODGE CHALLENGER 3.6 մակնիշով, 2C3CDYAG9CH217403 նույնականացման համարով փոխադրամիջոցի համար, իսկ 569.340 /հինգ հարյուր վաթսունինը հազար երեք հարյուր քառասուն/ ՀՀ դրամը՝ 488.650 /չորս հարյուր ութսունութ հազար վեց հարյուր հիսուն/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 80.690/ութսուն հազար վեց հարյուր իննսուն/ ՀՀ դրամը՝ որպես տույժ 50XC505 հաշվառման համարանիշով, MERCEDES-BENZ C 300 մակնիշով, 55SWF4JB8GU166762 նույնականացման համարով փոխադրամիջոցի համար:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023թ մայիսի 4-ին, ժամը` 11:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալու Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժին /հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, Նաիրի 42, 1-ին հարկ/:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներ/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով /լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում/:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալը արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Կից ներկայացվում են տեղեկանքներ` չկատարված հարկային պարտավորությունների չափի և վճարման հաշվեհամարների նշումով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 060530042

Էլ. փոստ`