Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 26․04․2023-ի «Լիպարիտ Արեստակի Հովհաննիսյանին հողի հարկի,գույքահարկի և անշարժ գույքի հարկի գումարի պահանջ ներկայացնելու մասին» N 418-Ա որոշում

04.05.2023

Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչաչաչության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

Քաղաքացի Լիպարիտ Արեստակի հովհաննիսյանը, հանդիսանալով հողի հարկ, գույքահարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության պահին գործող « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով , իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ , գույքահարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի ապրիլի 10-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի, գույքահարկի և անշարժ գույքի հարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի , ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից ինչպես նաև իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀԳՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող Տաշիր համայնքի վարչական սահմաններում գտնվող, 06-008-0098-0002 կադաստրային ծածկագրով շինությունը և 0․095 հա մակերեսով հողամասը հանդիսանում են Լիպարիտ Արեստակի Հովհաննիսյանի սեփականությունը, որոնք իրավահարաբերության պահին գործող «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով , իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով համարվում են հարկվող օբյեկտ:

06-008-0098-0002 կադաստրային ծածկագրով շինության համար վճարման ենթակա գույքահարկը 2009- 2020 թվականների համար 2023 թվականի ապրիլի 07-ի դրությամբ կազմում է 20․619 (քսան հազար վեց հարյուր տասնինը) ՀՀ դրամ, որից 13․786 (տասներեք հազար յոթ հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 6․833 (վեց հազար ութ հարյուր երեսուներեք ) ՀՀ դրամ ՝որպես պարտավորությունները չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ։

0․095 հա մակերեսով հողամասի համար 2008-2020 թվականի համար 2023 թվականի ապրիլի 07-ի դրությամբ վճարման ենթակա հողի հարկը կազմում է 22․985 (քսաներկու հազար ինը հարյուր ութսունհինգ) ՀՀ դրամ, որից 15․418 (տասնհինգ հազար չորս հարյուր տասնութ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 7․567 (յոթ հազար հինգ հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ՝որպես պարտավորությունները չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ։

Անշարժ գույքի հարկը 2021-2022 թվականների համար 2023 թվականի ապրիլի 07-ի դրությամբ կազմում է 5․980 (հինգ հազար ինը հարյուր ութսուն) ՀՀ դրամ։

2023 թվականի ապրիլի 10-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի ապրիլի 26-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել քաղաքացի Լիպարիտ Արեստակի Հովհաննիսյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 21․04․2023) :

(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացի Լիպարիտ Արեստակի Հովհաննիսյանի բացակայությամբ):

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի երրորդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է,որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գուծունեության արդյուներքից: Համաձայն ՀՀ հարկային օրեսգրքի 225-րդ հոդվածի ՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ,ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով ՝ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1.Քաղաքացի Լիպարիտ Արեստակի Հովհաննիսյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջեի գանձել 49․584 ( քառասունինը հազար հինգ հարյուր ութսունչորս ) ՀՀ դրամ՝ որպես հողի հարկի ,գույքահարկի և անշարժ գույքի հարկի վճարման ենթակա գումար․

06-008-0098-0002 կադաստրային ծածկագրով շինության համար 20․619 (քսան հազար վեց հարյուր տասնինը) ՀՀ դրամ, որից 13․786 (տասներեք հազար յոթ հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 6․833 (վեց հազար ութ հարյուր երեսուներեք ) ՀՀ դրամ ՝որպես պարտավորությունները չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ, 0․095 հա մակերեսով հողամասի համար 22․985 (քսաներկու հազար ինը հարյուր ութսունհինգ) ՀՀ դրամ, որից 15․418 (տասնհինգ հազար չորս հարյուր տասնութ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 7․567 (յոթ հազար հինգ հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ՝որպես պարտավորությունները չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ,

5․980 (հինգ հազար ինը հարյուր ութսուն) ՀՀ դրամ՝ որպես անշարժ գույքի հարկ։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081041 հաշվեհամարին, գույքահարկը՝ 900275081025 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկը՝ 900275001999հաշվեհամարին։

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`